«Մեր Արցախը»` Փարիզում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Փարիզի «Club de l՝étoile» հեղինակավոր ակումբում տեղի է ունեցել «Մեր Արցախը» ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառման առիթով Փարիզ էր ժամանել ֆիլմի հեղինակ, լրագրող Արտակ Հերիքյանը:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, վավերագրական այս ֆիլմը ներկայացնում է ԼՂՀ-ում տարբեր բնագավառներում գրանցված ձեռքբերումները: Ֆիլմի հերոսները Արցախի հասարակ բնակիչներն են, ովքեր ձգտում են վերականգնել իրենց երկիրը` ապահովելով նրա տնտեսական, մշակութային և սոցիալական զարգացումը:
Ցուցադրության ավարտին Արտակ Հերիքյանը ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը: Խոսվել է նաև ֆիլմը նկարահանելուց հետո Արցախում արձանագրված դրական փոփոխությունների մասին, ինչը վկայում է երկրի զարգացման կայուն և արագ տեմպերի մասին:
Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցներ, լրագրողներ, Ֆրանսիայի տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:
Նախորդող հրապարակում`
Մարսելում նշվել է ԼՂՀ անկախության 22 ամյակը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները