Ադիբեկյան. Հայաստանի բնակչությունը կրճատվում է, իսկ մտնելով ԵՄ` մենք ավելի արագ կկրճատվեինք
«Սերժ Սարգսյանը, լինելով պրագմատիկ քաղաքական գործիչ, հասավ նրան, որ ՌԴ-ն Հայաստանին տվեց մեծ երաշխիքներ և ավանս՝ատոմակայանի կառուցման, գազի գնի հետ կապված, ինչպես նաև էներգահամակարգերի արդիականացման առումով»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նա նշեց, որ Եվրոպան Թուրքիայի ռազմական դաշնակիցն է, իսկ Հայաստանը ամբողջովին գտնվում է ՌԴ-ի անվտանգության համակարգերի պաշտպանության ներքո:
«Եթե Եվրոպան, իրոք, ցանկություն ուներ Հայաստանին անդամակցեր ԵՄ-ին, նրանք կարող էին մեծ ներդրումներ կատարել հայկական տնտեսության մեջ«,-նշեց բանախոսն ու համեմատություն արեց,-«Ռուսաստանում բնակվում են մեծ քանակությամբ հայեր, որոնք մի քանի միլիարդ դոլարի հասնող տրանսֆերտներ են ուղարկում Հայաստան»:
Նրա խոսքերով, մտնելով Եվրոպա և կիսելով այնտեղի բոլոր արժեքները` Հայաստանը վտանգում է իր անվտանգությունը:
«Եվրոպան կրճատվող բնակչություն ունի, Հայաստանում էլ բնակչությունը կրճատվում է և մտնելով ԵՄ, մենք ավելի արագ կկրճատվեինք:
Մաքսային Միությունում մենք կարող ենք պահպանել մեր ազգային դիմագիծը և արժեքները»,-ասաց սոցիոլոգը:
Ադիբեկյանը նշեց, որ բնակչության մեծամասնությունը կողմ է Մաքսային Միությանը և դրա համար բողոքի ցույցեր չեղան՝Մաքսային Միությանը անդամակցելու հետ կապված:
«Նախագահը հասավ իր նպատակներին՝անդամակցելով Մաքսային Միությանը Հայաստանը պահպանեց համագործակցության կամուրջները Եվրոպայի հետ»,-նշեց Ա. Ադիբեկյանը:
Անդրադառնալով Զարուհու Փոստաջյանի պահվածքին ԵԽԽՎ-ի նիստի ընթացքում Ադիբեկյանը նշեց, որ պետք է հարգել երկրի նախագահի, վարչապետի, ԱԺ-ի խոսնակի ինստիտուտը:
« Պետք է հարգել նախագահի ինստիտուտը, իսկ Զարուհու հարցի մեջ սադրանք կար»,-ասաց Ա. Ադիբեկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով