Ադիբեկյան. Նոր դատախազը բավականին նպատակաուղղված է, բավականին ճկուն է
«Նոր դատախազը բավականին նպատակաուղղված է, բավականին ճկուն է և հասել է իր բոլոր նպատակներին: Նոր դատախազ Գևորգ Կոստանյանը բավականին հաղթանդամ մարդ է՝«Крепкий орешек» է»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նոր գլխավոր դատախազի նշանակմանը` ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ադիբեկյանը նշեց, թե Կոստանյանը երդվել է, որ կպաշտպանի բոլորին, «սակայն դատախազության համակարգը բավականին դժվար է բարեփոխել և դա երկարատև գործընթաց է»:
Սոցիոլոգն անդրադարձավ նաև համաներման թեմային.
«Համաներումը մարդասիրական գործընթաց է, այն կրճատում է պատժաժամկետը, սակայն չի փոխում հոդվածը, պատժի արդարությունը»,-ասաց Ա. Ադիբեկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով