ՀՀ համախառն արտաքին պարտքը հունիսի վերջին ավելացել է 197.60 մլն. դոլարով և կազմել 7 918.64 մլն դոլար
ՀՀ համախառն արտաքին պարտքը 2013թ. հունիսի վերջի դրությամբ կազմել է 7 918.64 մլն. դոլար, որը համեմատած 2013թ. մարտի վերջի նկատմամբ ավելացել է 197.60 մլն. դոլարով: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` համախառն արտաքին պարտքի 38.36%-ը գոյացել է պետական կառավարման համակարգում, 15.10%-ը` մասնավոր հատվածում, 8.54%-ը` դրամավարկային կարգավորման մարմիններում, 26.30%-ը` առևտրային բանկերում, իսկ 11.70%-ը` տնտեսության տարբեր հատվածների կազմա-կերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումներն են միջֆիրմային վարկերի տեսքով:
2013թ. հունիսի վերջի դրությամբ ՀՀ համախառն արտաքին ակտիվները կազմել են 4 805.12 մլն. դոլար և 2013թ. II եռամսյակի ընթացքում աճել են 33.76 մլն. դոլարով: Արդյունքում` ՀՀ մաքուր արտաքին պարտքը 2013թ. II եռամսյակի ընթացքում աճել է 163.84 մլն. դոլարով` կազմելով 3 113.52 մլն. դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում