«Քարնեգի» հիմնադրամ. Նախագահական ընտրությունների նախաշեմին ի՞նչ է ակնկալում Ադրբեջանի ընդդիմությունը միջազգային համայնքից
Ադրբեջանում ընդդիմությունը միավորվել է, չնայած իշխանության կողմից գործադրվող ճնշումներին: Այս մասին գրում է «Քարնեգի» հիմնադրամի պաշտոնական կայքը:
«Հոկտեմեբրի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալիևի հիմնական մրցակիցը լինելու է ընդդիմության միասնական թեկնածու Քամիլ Հասանլին:
Ալիևի իշխանության օրոք ազատության հարցում անկումներ են գրանցվել` ավելի կտրուկ են դարձել 2013թ հալածանքներն ընդդեմ քաղաքացիական հասարակության և ընդդիմության:
2013թ.-ից ի վեր Ադրբեջանում ավելացել է քաղբանտարկյալների քանակը` ավելի քան 20 քաղբանտարկայլ: Չնայած կառավարության կողմից գործադրվող մի շարք ճնշումների, Ադրբեջանի ընդդիմությունը միավորվեց և ստեղծեց Ազգային խորհուրդ:
Արդյո՞ք իշխանությունը կկարողանա հաղթահարել ընտրողների անտարբերությունը և հաղթել արդար ընտրություներում: Իսկ եթե ընդդիմությունը կարողանան կյանքի կոչել իր քվեաթերթիկները, ապա արդյո՞ք կլինի ընտրությունների երկրորդ փուլ:
Հաշվի առնելով Ալիևի և ընդդիմության միջև ռեսուրսների հսկայական անհամապատասխանությանը, ակտիվստները իրենց հայացքը սևեռել են միաջազագային համայնքի աջակցությանը: Ընտրությանը մնացել է մի քանի օր, ի՞նչ է ակնկալում ընդդիմությունը միջազգային համայնքից»,-գրում է կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա