Մեկ շաբաթում բանկերի կողմից տրամադրվել է 59 մլն դոլարի վարկ
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 97,534,176 ԱՄՆ դոլար 404.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 126,078,921 ԱՄՆ դոլար 405.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,720,799 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.70 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի` արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,437,444 EUR 548.01 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8,749,785 EUR 550.75 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 703,294,270 ՌԴ ռուբլի 12.45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 85,457,903 ՌԴ ռուբլի 12.62 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 59 մլն ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում