Թիվ 38-ում պարտված թեկնածուն լուռ չի մնա
Թիվ 38 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ մեծամասնական լրացուցիչ ընտրությունների քվեարկության արդյունքում պարտված «Ժառանգության» թեկնածուն` Սամվել Հայարապետյանը դեռ քայլեր կձեռնարկի:
«Մենք մոտ օրերս որոշ քայլեր ունենք ձեռնարկելու, անպայման տեղյակ կպահենք դրանց մասին»,-Panorama.am-ին ասաց թեկնածուի մամուլի խոսնակ Դավիթ Հակոբյանը, նշելով, որ ընտրությունների ընթացքի վերաբերյալ դժգոհություն հայտնող գնահատականներով նամակ են հասցեագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում Սամվել Հայրապետյանը ստացել էր 3555 ձայն, իսկ ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Կարապետյանը` 20 744 ձայն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ թիվ 38 ընտրատարածքում կազմավորված 76 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր
ճանաչելու վերաբերյալ որևէ դիմում չի ներկայացվել (դիմում ներկայացնելու ժամկետը լրացել է 30.09.2013թ. ժամը 18:00-ին):
Հարցին, թե ինչու ընտրություններն անարդար համարող թեկնածուն վերահաշվարկի դիմում չներկայացրեց, Դ. Հակոբյանը պատասխանեց.
«Ձայների տարբերությունը շատ շատ է: Պարզապես իմաստ չկար վերահաշվարկ կատարելու, որովհետև, ըստ էության, որևէ արդյունք չէր տա: Իսկ թե ինչպես է ստացվել այդքան մեծ տարբերություն, մենք ըվել ենք մեր գնահատականը»:
Այս պահին, ըստ Հակոբյանի, թեկնածուի թիմը վերլուծում է եղածը, հետագա անելիքները դեռ չեն հստակեցրել, բայց մի բան հաստատ գիտեն.
«Լուռ չենք մնա: Որոշակի հասարակական-քաղաքական գործունեություն այստեղ կծավալվի, կապ չունի, որ նա չի ընտրվել: Հայրապետյնաը միշտ ակտիվ կլինի և կհետևի այստեղ տեղի ունեցող զարգացումներին»:
Նախորդող հրապարակումներ`
ԿԸՀ-ն թիվ 38-ի արդյունքների վերահաշվարկի դիմում չի ստացել
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը թիվ 38 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների առնչությամբ
«Հիմա ես ո՞նց իրեն շնորհավորեմ». Սամվել Հայրապետյանը մտադիր է բողոքարկել ընտրության արդյունքները
Հայրապետյանի թիմը վստահ է. Իրենց թեկնածուն է պատգամավոր դառնալու
Թիվ 38. «Ժառանգության» թեկնածուն խախտումների մասին ենթադրություններ անել չի ցանկանում
Թիվ 38-ում առաջադրված Հանրապետական թեկնածուն գտել է սյունեցիների վստահությունը շահելու ձևերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները