«Հրապարակ». Հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում դժգոհություններ են հասունանում
Հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում դժգոհությունները հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից և տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից աճում են. գրել է «Հրապարակ»-ը:
«Վերջիններս ֆինանսական կասկածելի ծախսեր են անում, այդ թվում` ահռելի աշխատավարձեր են նշանակում իրենց և իրենց մտերիմներին, թանկարժեք տեխնիկա են ձեռք բերել, որն աշխատեցնող մասնագետների պակաս կա, չպատճառաբանված կրճատումներ են արել, և ամենակարևորը` նյարդային և անհավասարակշիռ պահվածք ունեն: Բարձր տոնով խոսելը, դռները խփելն ու հեռանալը, պահի տակ ծնված որոշումները կոլեկտիվին հիմնովին շփոթության են մատնել»-նշել է «Հրապարակ»-ը՝ խոստացել է մանրամասները ներկայացնել առաջիկայում: