«ԻՌԻԲ». Եթե Նիզամի Գյանջավին կենդանի լիներ, ապա նա Իլհամ Ալիևի վարչակարգի ամենամեծ ընդդիմախոսներից մեկը կլիներ
«Իլհամ Ալիևի վարչակարգի քաղաքականությունն ուղղված է հայրենասիրական ուժերի մերժմանն ու վերացմանը»,-այդ մասին նշված է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրը, անդրադառնալով Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագական ընտրություններին և այդ համատեքստում ազատազրկման մեջ գտնվող իսլամական կուսակցության ղեկավար Մոհսեն Սամադովին, մասնավորապես նշում է. «Իլհամ Ալիևի ղեկավարությամբ Բաքվի վարչակարգի քաղաքականությունն ուղղված է հայրենասիրական ուժերի մերժմանն ու վերացմանը»:
Շարունակելով թեման՝ «ԻՌԻԲ»-ի մեկնաբանը հավելում է. «Իլհամ Ալիևի վարչակարգի վարած հակաիսլամական քաղաքականության հետ մեկտեղ՝ ադրբեջանցի պաշտոնյաները մոբիլիզացրել են երկրի ողջ կարողությունը, որպեսզի հազար տարի առաջ ստեղծագործած իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիին միջազգային հարթակներում ներկայացնեն որպես ադրբեջանցի բանաստեղծ: Եթե Գյանջավին կենդանի լիներ, ապա նա Իլհամ Ալիևի վարչակարգի ամենամեծ ընդդիմախոսներից մեկը կլիներ, քանի որ նա հիշատակվում է որպես իսլամի պատվիրաններին նվիրված անձնավորություն»:
Նախորդող հրապարակումներ՝
ԻԻՀ Մեջլիսի պատգամավորը ԱԳՆ-ից պահանջում է Գյանջավիի հարցով բողոք ներկայացնել միջազգային ատյաններին
Միջազգային կառույցները պետք է կանխեն հարևան ազգերի մշակույթը յուրացնելուն ուղղված Ադրբեջանի քայլերը. Իրանագետ
Իրանի Մեջլիսի պատգամավոր. Ադրբեջանում նախագահի պաշտոնը ժառանգական է, ընտրություններն էլ՝ արարողակարգային
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին