Չնայած մի շարք խնդիրներին, Ալիևը մտադիր է շարունակել ղեկավարել. «Reuters», «World Bulletin»
Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունները շարունակում են մնալ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
«Չնայած մի շարք խնդիրներին, Ադրբեջանի նախագահը մտադիր է շարունակել ղեկավարել»,-այս մասին գրում են «Ռոյթերս» և «World Bulletin» լրատվական գործակալությունները:
Ըստ վերոնշյալ աղբյուրներից ծաղկաքաղի ` պատկերը հետևյալն է.
«Ադրբեջանի 51-ամյա նախագահ Ալիևի ընդդիմադիրները նշում են, որ այլախոհների հանդեպ վերահսկողության պայմաններում նրանք քիչ հնարավորություններ ունեն Ալիևին թույլ չտալու երրորդ ժամկետով ընտրվել:
Իսկ նրա ընտրությունը կընդլայնի դինաստիական իշխանությունը. նա և իր հայրը` Հեյդար Ալիևը, մուսուլմանական այս պետությունը ղեկավարում են 1969թ-ից ի վեր:
Գտնվելով Իրանի և Ռուսաստանի միջև, Ադրբեջանը Եվրոպային էներգիա է մատակարարում և համարվում է տարանցիկ ճանապարհ Աֆղանստանում` ԱՄՆ զորքերի համար: Քննադատները պնդում են, որ այս ամենը Արևմուտքին ստիպում է աչք փակել իրավունքների մի շարք ոտնահարումների հարցում:
Դժգոհություններ կան առ այն, որ գնալով մեծանում է հարուստների և աղքատների միջև անդունը:
«Ես չեմ կարծում, որ այս երկրում ընտրությունների միջոցով փոփոխություններ տեղի կունենան, քանի որ այստեղ իրական ընտրություններ չեն լինում»,-նշել է բլոգեր Ադնան Հաջիզադեն:
Ադրբեջանում գործող Մարդու իրավունքների ակումբը հրապարակել է ցուցակ` բաղկացած 142 լրագրողներից, հոգևոր գործիչներից և իրավապաշտպաններից, ովքեր տվյալ պահին քաղաքական դրդապատճառներով ձերբակալված են Ադրբեջանում: Կազմակերպությունը համեմատության համար ընդգծում է, որ հունավարին Ադրբեջանում առկա քաղբանտարկյալների թիվը 60 էր»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա