ՆԱՏՕ-ի օդային հարձակումից Աֆղանստանում խաղաղ բնակիչներ են զոհվել
ՆԱՏՕ-ի ուժերի օդային հարվածի զոհ է դարձել Աֆղանստանի առնվազն 5 բնակիչ` այդ թվում` 3 երեխա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովստին»` հղում կատարելով «Ֆրանս Պրես» գործակալությանը:
Աղբյուրի փոխանցմամբ` տեղի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել Նանգարհար նահանգի Ջալալաբադ քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա:
Իրավապահը նշել է, որ տեղացի 12-20 տարեկան մի քանի երիտասարդ թռչնի որսի էին գնացել և զոհվել են արտասահմանյան ուժերի օդային հարվածից: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները զոհերի փաստը չեն ճշգրտել:
Գործակալության տվյալներով` սեպտեմբերին աֆղանական Քունար նահանգում օդային հարձակման զոհ են դարձել 16 խաղաղ բնակիչ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով