«Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը»
Հոկտեմբերի 4-ի առավոտյան ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում աշխատանքները սկսած «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-ամյակին, բացման արարողության ավարտից հետո աշխատանքները շարունակեց ըստ թեմատիկ ընդգրկումների։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
«Օրվա առաջին կեսին տեղի ունեցավ «Արցախի ազգային-ազատագրական պայքարի ակունքները: Գյուլիստանի պայմանագրի նշանակությունը» բաժանմունքի նիստը, որի աշխատանքները վարում էին Աշոտ Մելքոնյանը և Միհրան Դաբաղը։
Բաժանմունքի նիստում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Գասպար Կարամպետյանը։
Թեմատիկ զեկուցումներով հանդես եկան Աշոտ Մելքոնյանը («Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միացման պատմա-քաղաքական նշանակությունը»), պ.գ.դ., ԱրՊՀ պրոֆեսոր Վահրամ Բալայանը («Արցախահայ ազատագրական պայքարի դրսևորման ձևերը (1813-1917թթ.)»), Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչի խորհրդական Արսեն Մելիք-Շահնազարովը («Գյուլիստանի պայմանագիրը՝ որպես Արցախի անկախության փուլ և դրա անդրադարձը ռուսական պատմագրության մեջ»), պ.գ.թ., ԱրՊՀ դոցենտ Նելլի Բաղդասարյանը («Գյուլիստանի պայմանագրի քաղաքական հետևանքները»), ՔԳՀԱ խորհրդի անդամ, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտնական–վերլուծաբան, ՀՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ.գ.դ. Պավել Չոբանյանը («Արցախի պատմության հիմնախնդիրները (XVIII դարի կես – XIX դարի առաջին քառորդ)»), ԱրՊՀ ավագ դասախոս, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը («Արցախի էթնիկ կազմը և բնակչության տեղաշարժը 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին»), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի վարիչ, գլխավոր գիտաշխատող Էդուարդ Դանիելյանը («Գանձասարի կաթողիկոսությունը հայոց ազատագրական պայքարում XVIII դարում»), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը («Արցախահայերի քաղաքակրթական ավանդը Շիրվանում և Ապշերոնում (18-րդ դարի վերջ-19-րդ դար)»), Գերմանիայի Բոխում քաղաքի համալսարանի Սփյուռքի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղը («Ցեղասպանության հիշատակման կարևորությունը»), ՔԳՀԱ անդամ, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գիտնական–վերլուծաբան, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի գրասենյակի ղեկավար Էդուարդ Աթանեսյանը («ԼՂՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման քաղաքական-քաղաքագիտական ուղենիշները»)։
Ընդմիջումից հետո՝ օրվա երկրորդ կեսին, գիտաժողովն աշխատանքները շարունակում էր «Ազգային-ազատագրական պայքարի նորագույն փուլ՝ Ղարաբաղյան շարժում (տեսական ու գործնական hիմնահարցեր)» բաժանմունքում։ Նիստը վարում էին Նիկոլայ Հովհաննիսյանը և Ալեքսանդր Մանասյանը։
Նիստում ողջույնի խոսքով հանդես եկավ Բելգիայի Սենատի պատգամավոր Անդրե դե Բուս դե Վարնաֆը։
Թեմատիկ զեկուցումներով հանդես եկան ՄԱԿ-ի ներքին արդարադատության խորհրդի անդամ (Մեծ Բրիտանիա) Ջեֆրի Ռոբերտսոնը («Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրավական ասպեկտը»), «Մոդուս վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը («Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավական կարգավիճակը (1917 թ.-ից մինչև մեր օրերը)»), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ.գ.դ., պրոֆեսոր Հրանտ Աբրահամյանը («Արցախում Հայոց պետականության վերականգնման գաղափարախոսության հարցի շուրջ (խորհրդային ժամանակաշրջան)»), քաղաքագետ, փ.գ. դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը («Ղարաբաղի հակամարտությունը ԽՍՀՄ փլուզման համատեքստում»), ՔԳՀԱ խորհրդի անդամ, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական–վերլուծաբան, ՀՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պ.գ.դ. Նիկոլայ Հովհաննիսյանը («Ակադեմիկոս Սախարովի այցելությունը Արցախ և ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը»), չեխ լրագրողուհի Դանա Մազալովան («Լեռնային Ղարաբաղի շարժումը վկայի աչքերով»), պ.գ.թ., ԱրՊՀ դոցենտ Մհեր Հարությունյանը («Պաշտպանության բանակի կազմավորման գործընթացը արցախյան շարժման ռազմական փուլի համատեքստում»), պ.գ.թ., ԱրՊՀ ավագ դասախոս Տարոն Հակոբյանը («Պետական շինարարության գործընթացի առանձնահատկությունները ԼՂՀ-ում 1992թ. հունվար-ապրիլ ամիսներին»), պ.գ.թ., ԱրՊՀ ավագ դասախոս Արմինե Առստամյանը («Անկախ պետականությունը՝ որպես Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման երաշխիք (1992-2002 թթ.)»), լրագրող-քաղաքական գործիչ (Կիպրոս) Յանիս Խարալամպիդիսը, («Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերլուծությունը Կիպրոսի, Կոսովոյի, նախկին Հարավսլավիայի հետ զուգահեռաբար»)։
Գիտաժողովի երրորդ՝ «Ղարաբաղյան հիմնախնդիրը՝ գլոբալ և տարածաշրջանային քաղաքականության համատեքստում» թեմատիկ բաժանմունքի նիստը, ինչպես նաև «Արցախի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով «կլոր սեղանը» տեղի կունենան հոկտեմբերի 5-ին»,- այս մասին նշված է ԼՂՀ ԱԺ մամուլի հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա