Միյատովիչը դատապարտել է նախօրեին Սաբիրաբադի շրջանում մի խումբ լրագրողների վրա հարձակումը
ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է Սաբիրաբադի շրջանում մի խումբ լրագրողների վրա հարձակումը և կոչ է արել իշխանություններին շտապ հետաքննություն իրականցնել: Այս մասին տեղեկցանում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը:
«Խստորեն դատապարտում եմ լրագրողների վրա հարձակումը: Լրագրողների նկատմամբ բռնությունների թիվը շարունակում է վտանգել Ադրբեջանում լրատվամիջոցների ազատության վիճակը: Ցանկացած բռնություն լրագրողների հանդեպ անընդունելի է և պետք է ընկալվի որպես հարձակում հասարակության վրա»,- նշել է Միյատովիչը:
«Դա հատկապես անընդունելի է, եթե հարձակումը տեղի է ունեցել ոստիկանների ներկայությամբ, որոնք պատասխանատու են լրագրողներին աջակցելու և պաշտպանելու համար: Ես կոչ եմ անում իշխանություններին անհապաղ հետաքննություն սկսել և հարձակվողներին արդարադատությանը հանձնել ամեն ինչ անել` ապահովելու լրատվամիջոցների ներկայացուցիչների անվտանգությունը»,-նշել է ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչը:
Նշենք, որ երեկ Ադրբեջանի նախագահի ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի նախընտրական հանդիպումը Սաբիրաբադի մարզադաշտում վերածվել է արյունալի բախումների: Հաշվեհարդարի նետված ջարդարարների թիրախ են դարձել Բաքվից ուղևորված լրագրողները: «Թուրան» գործակալության հաղորդագրության համաձայն` «ոստիկանությունը ոչ միայն չի կանխել ջարդերը, այլև արգելափակել է լրագրողներին` հնարավորություն չտալով, որպեսզի վերջիններս կարողանան գոնե փախչել»:
Տուժել են «Թուրան» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Էթիմադ Բուդաղովը, «Ենի մուսավաթ» թերթի աշխատակիցներ Ռոյա Ռաֆիևան և Նարգիզ Յաղուբլին, «Ազադլիգ» թերթից` Ռամին Դեկոն և Սևինջ Վագիֆգըզին, ինչպես նաև անկախ լրագրողներ Իլհամ Ռասուլզադեն, Սաբիր Բաջարանը, Ջհանգիր Յուսիֆլին, Մուհամել Թյուրքանը և ուրիշներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին