Սոմալիում հարձակման է ենթարկվել Աշ-Շաբաբ ահաբեկչական խմբավորման բազան
Սոմալիի հարավարևելյան հատվածում հատուկջոկատայինները հարձակվել են Աշ-Շաբաբ ահաբեկչական խմբավորման բազայի վրա: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով «Associated Press»-ին:
Հարձակումը կատարվել է գիշերը` Բարավե նավահանգստային քաղաքում: ԶԼՄ-ների տվյալներով` գործողությանը մասնակցել է երկու ուղղաթիռ: Ահաբեկիչների վրա հարձակվել են ծովից: Զոհերի և վիրավորների մասին տվյալներ չկան: Գործողությունն իրականացնողների ազգությունը չի ճշգրտվում, բայց գոծակալությունը նշում է, որ 4 տարի առաջ նույն քաղաքում ԱՄՆ հատուկջոկատայինները ոչնչացրել են Ալ-Քաիդա խմբավորման անդամների:
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Նայրոբիի Westgate առևտրի կենտրոնի վրա հարձակվել էին զինված անձինք, և պաշտոնական տվյալներով սպանել 67 հոգու: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր Աշ-Շաբաբ զինյալ խմբավորումը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով