ՄԱԿ-ում անհանգստացած են Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին լրագրողների հանդեպ ճնշումներով
ՄԱԿ-ի անկախ երեք փորձագետներն անհանգստացած են Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումների և լրագրողների հանդեպ ճնշումների հարցով: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
ՄԱԿ-ի երեք անկախ փորձագետներ Մաինա Կիյասինը, Մարգարետ Սեկագյայը և Ֆրանկ Լա Ռուենը կոչ են արել Ադրբեջանի կառավարությանը հաջորդ չորեքշաբթի օրը կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին հեշտացնել իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աշխատանքները:
«Մենք շատ անհանգստացած ենք այն մարտահրավերներից և սահմանափակ միջավայրից, որոնց առաջ են կանգնել իրավապաշտպանները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները»,-նշել են փորձագետները համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ընտրությունների ժամանակ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել` խաղաղ հավաքների ու միությունների հիմնական իրավունքները մեղմելու և պաշտպանելու հարցում»,-նշել է ՄԱԿ-ի՝ խաղաղ և ազատ հանրահավաքների գծով հատուկ զեկուցող Մաինա Կիյասին
«Այդ իրավունքների ցանկացած անհարկի սահմանափակումները վնաս են հասցնում, մասնավորապես ընտրությունների համատեքստում: Ընտրությունների համատեքստում քաղաքացիական հասարակությունը և իրավապաշտպանները հիմարար դեր են խաղում, քանի որ նրանք հիմնական դերակատարներն են մոնիտորինգի և հանրային հիմնական ազատությունների ապահովման հարցում»,-նշել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայը:
«Ես նաև մտահոգված եմ օրենսդրության` «Զրպարտությունն ու վիրավորանքը զանգվածային լրատվամիջոցներում կամ համացանցում» վերջին փոփոխությունների շուրջ»,-նշել է ՄԱԿ-ի խոսքի, կարծիքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Ֆրանկ Լա Ռուենը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա