Արամ Հարությունյան. Ռուսաստանի կողմից առաջարկվող անվտանգության համակարգին ներկայումս այլընտրանք չկա
«Հայաստանը ոչ արժանապատիվ պահվածք դրսևորեց: Ես նկատի ունեմ նույն Եվրոպային տված խոստումները, և Ռուսաստանի առջև խեղճանալը»,- անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Վերջինս խոսքերով թե՛ Եվրոպան և թե՛ Ռուսաստանը հանձինս Հայաստանի այլևս վստահելի գործընկեր չեն տեսնում:
«Պարզ է, որ Ռուսաստանի կողմից առաջարկվող անվտանգության համակարգին ներկայումս այլընտրանք չկա: Սակայն մեջ ճանապարհը եվրոպական արժեքներն են: Ռուսաստանը մեզ չի արգելում արդար ընտրություններ անցկացնել»-ասաց Արամ Հարությունյանը:
«Հայաստանը այլևս քաղաքական գործող չէ»,- հավելեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով