
Ձվի շուկայում ուսումնասիրությունները ընթացքի մեջ են. Արտակ Շաբոյան
«Ձվի շուկայում ուսումնասիրությունները ընթացքի մեջ են»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը` հավելելով, որ Հանձնաժողովը ձվի արտադրության և իրացման շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններից` «Արաքս թռչնաֆաբրիկա», «Աշտարակի ձու» ֆաբրիկա, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա», «Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա», պահանջել է ներկայացնել մանրամասն տեղեկատվություն, թե որոնք են ձվի թանկացման պատճառները:
«Օգոստոս ամսվա կեսերին ձվի գների բարձրացումներ նկատվեցին, բայց հետո սեպտեմբեր ամսվա կեսերից նվազում նկատվեց շուկայում: Այս պահին ուսումնասիրություններն ընթացքի մեջ են»,- ասաց Ա.Շաբոյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի կեսերից սկսած ձուն թանկացել է 5-10 դրամով: