«Շմայսի» գնած «կաշտանը» և նորաբաց «Փակ Շուկա»-ն. (տեսանյութ)
Մաշտոցի պողոտա 5 հասցեում այսօր նախկինի պես շինարարություն չէր կատարվում, հակառակը մաքրում էին տարածքը նորաբաց «Փակ Շուկայի» այցելուներին դիմավորելու համար: Իսկ այցելուները շատ էին` ոմանք գալիս էին զուտ հետաքրքրության համար, իսկ ոմանք էլ` գնումներ կատարելու: Միչև ժամը 12:00-ն «Փակ Շուկա» կոչվող խանութից գնումներ հնարավոր չէր կատարել, սակայն նախասրահում գործող միրգ-բանջարեղենի շուկան աշխատում էր, և մարդիկ սկսել էին մթերք գնել: Ի դեպ, խանութի պոլիէթիլենային տոպրակների վրա գրված է` «Փակ Շուկա»:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում շուկայում միրգ, բանջարեղեն վաճառողները հակասական բաներ էին ասում տեղի վճարի մասին. մի քանիսն ասացին, որ տեղի համար վճար իրենցից չեն պահանջում, իսկ մի աղջիկ էլ ասաց, որ գումար վճարում են և հրաժարվեց ասել, թե որքան:
Մեր նկարահանումների պահին «Փակ Շուկա»-ից գնումներ էր կատարել նաև ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով առավել հայտնի է «Շմայս» մականունով: Մեր թղթակցի հարցին ի պատասխան նա ասաց, որ «կաշտան» է գնել և շատ է հավանել շուկան:
Մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան