«Երրորդ դատական նիստն է, երրո՛րդ». Փակ շուկայի հարցով Փոստանջյանի բողոքի քննությունը հետաձգվեց (Տեսանյութ)
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր ՀՀ ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի հիման վրա քննությունը հերթական անգամ հետաձգվեց:
Հայցվորի ներկայացուցիչը հայտարարեց, որ այսօր առավոտյան դիմել է գործի նյութերը ստանալու համար, սակայն չի ստացել:
Դատավորի հարցին, թե ինչո՞ւ ավելի վաղ չի դիմել վարույթում գտնվող գործի նյութերը ստանալու համար, նա հայտարարեց, որ հարկ է համարել օրենքով սահմանված նյութերը ստանալ դատարանից` մտածելով, որ նյութերին կարող է ծանոթանալ այս մեկ ժամվա ընթացքում:
Նա խնդրեց երկու աշխատանքային օր` գործի նյութերին ծանոթանալու համար:
«Երրորդ դատական նիստն է, երրո՛րդ»,-մի քիչ բարկացած հիշեցրեց դատավոր Գ.Պողոսյանը:
Դատարանը 3 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի Փոստանջյանի ներկայացուցիչը ծանոթանա գործի նյութերի ծավալին, դրանից հետո հայցվոր կողմին մեկ շաբաթ ժամանակ տրամադրվեց:
Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանի բողոքը Երևանի փակ շուկան ոչնչացնող անձանց նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորված անգործության վերաբերյալ է:
«Ես պահանջում եմ պատասխանատվության կանչվեն այն պատասխանատուները, որոնք թույլ են տվել մշակութային շենքի աղավաղում, դա սեփականատերն է և այն անձը, ով մեղավոր է աղավաղումը չկանխելու համար: Դա քաղաքապետն է: Այստեղ ոստիկանությունն ու քննչական ծառայությունը ևս անգործություն են ցուցաբերել, քրեական գործ չեն հարուցել: Ես պահանջում եմ քրեական գործ հարուցել, քանի օր Քրօրենսգրքով նախատեսված արարքներ են թույլ տրվել»,-ասաց Փոսանջյանը:
Նախորդող հրապարակում`
Դատարանը կքննի Փոստանջյանի բողոքը. Նա պահանջում է Փակ շուկայի ոչնչացման փաստով քրգործ հարուցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան