«Ենի Մուսավաթ». Ադրբեջանի պաշտպանության նախարար կդառնա Շուշիի ռազմական հաստատությունների նախկին պետը, ով հանձնել է քաղաքը
Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո սպասվում են նախարարների պաշտոնների մի շարք ցնցող նշանակումներ: Ադրբեջանի ՊՆ նոր նախարարի` Ադրբեջանի կառավարության ամենաթույլ օղակի ինքնությունը անսպասելի կլինի ոչ միայն հասարակայնության, այլ նաև քաղաքական դաշտի համար: «Ենի Մուսավաթ» թերթը դիվանագիտական աղբյուրներից տեղեկացել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնը կստանձնի Շուշիի ռազմական հաստատությունների պետ, գեներալ Էլբրուս Օրուջովը:
Այս նշանակումը խիստ գաղտնի է պահվում, և Օրուջովին շտապ Բաքու են կանչում: Օրուջովը, ով ներկայումս հանդիսանում է Ուզբեկստանում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդը, 2006-2012թթ. զբաղեցրել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդի պաշտոնը: Նա համարվում է ՆԱՏՕ-ին հարող և, հատկապես, ամերիկամետ գեներալ, և նրա նշանակումը կհաստատվի Արևմուտքի կողմից:
Որպես ռազմական կցորդ աշխատելու տարիներին, նա լավ հարաբերություններ է հաստատել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի գեներալների և բարձրաստիճան անձանց հետ: Ավելի վաղ, Օրուջովը, ում եղբայր Էլմանը Նախիջևանյան կորպուսում բարձրաստիճան անձ է հանդիսանում, այնտեղ ռազմական գծով հրամանատար է եղել: Նա ակտիվորեն համագործակցել է թուրք զինվորականների հետ, ովքեր տարածաշրջանում ներկայացրել են ՆԱՏՕ-ն: Թերթի աղբյուրի խոսքերով, ՆԱՏՕ-ի համար տարածաշրջանում ծայրահեղ կարևոր ժամանակաշրջան է սկսվում:
«Չնայած նրան, որ Էլբրուս Օրուջովը գրավել է ՆԱՏՕ-ի ուշադրությունը, բանակում և հասարակության մեջ նրան միանշանակ չեն ընդունում: Նրան` որպես Շուշիի ռազմական հաստատությունների նախկին պետի, մեղադրում են քաղաքը հանձնելու մեջ: Այդպիսի նշանակումը, անխոս, արժանանում է բնակչության դժգոհությանը», - գրում է թերթը և նշում է, որ Օրուջովի նշանակումն առաջ են մղում Փաշաևները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա