«Amnesty International», «Human Rights House», IRFS. Ալիևը հետապնդում է ԶԼՄ-ներին
Միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ անդրադարձել են Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին:
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գրում է, որ Ադրբեջանում նախընտրական շրջանում հետապնդում են այլախոհներին: «NIDA» երիտասարդական շարժման ութ ակտիվիստներ ձերբակալվել են կեղծ մեղադրանքներով: Իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ նրանց ձերբակալել են քաղաքական հարցերում ակտիվություն ցուցաբերելու համար. նրանք ուղղակի իրականացրել են իրենց ազատ արտահայտվելու իրավունքը:
«Ադրբեջանում հիմնարար իրավունքների հարցում հետապնդումները երկար ժամանկ մտահոգությունների տեղիք են տվել, սակայն նախագահական ընտրությունների նախաշեմին, իշխանություններն ավելի համարձակ են դարձել ճնշումներ իրականացնելու հարցում: Նրանք ովքեր քննադատում են նախագահին իրենց ազատության գնով են պատասխան տալիս»,-նշում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
«Human Rights House»-ն էլ իր հերթին նշում է, որ Ադրբեջանի նախագահը հետապնդում է ԶԼՄ-ներին:
«Ադրբեջանի իշխանությունը պետք է հարգի լրագրողի՝ իրադարձությունների և մարդկանց կարծքիները լուսաբանելու իրավունքը, հատկապես նախագահական ընտրությունների նախաշեմին»,-նշում է իրավապաշտպան կազմակերպությունը:
«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտն (IRFS) էլ իր հերթին պահանջել է Ադրբեջանի իշխանություններից՝ անհապաղ և մանրակրկիտ ուսումնասիրություն կատարել Սաբրիբադ շրջանում լրագրողների հանդեպ ոտնձգություններն ու հարձակումները և պատասխանատուներին արդարադատությանը հանձնել:
«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը նաև կոչ է արելԱդրբեջանի իշխանությանը ապահովել լրագրողների անվտանգությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա