Սարգիս Ասատրյան. Ադրբեջանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ չի լինի
«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում կլինի երկրորդ փուլ, քանի որ դրա համար անհրաժեշտ է ունենալ ընդդիմության շրջանում խարիզմատիկ լիդեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահական ընտրություններին և դրանց հնարավոր ելքին ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Նա նշեց, որ ինքը կարծում է, որ Ադրբեջանում ժողովրդավարացման իմիտացիայի համար նրանք կարող են գնալ երկրորդ փուլի, սակայն դրա հավանականությունը շատ փոքր է:
«Ադրբեջանում գործում է խանական, կլանային կառավարման սկզբունք, ինչը արմատացած է և դարձել է այդ երկրի կառավարման ձևը»,-ասաց Ս. Ասատրյանը:
Նրա խոսքերով, վերջերս ընդդիմության կազմակերպված հանրահավաքի ժամանակ սադրիչներ էին ժամանել, որոնք հօգուտ Ալիևի կոչեր էին հնչեցնում և վիրավորական արտահայտություններ անում ընդդիմության դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով