Իրավունք 13:07 07/10/2013

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային դատի տալու ավելի լայն հնարավորություններ է ընձեռում

Թեև հաճախ է խոսվում Արդարադատության միջազգային դատարանում (Միջազգային դատարան) Թուրքիայի դեմ հայկական պահանջատիրության հետապնդման մասին, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայց ներկայացնելու հնարավորությունը հազվադեպ է նշվում՝ չնայած վերջինիս բացահայտ առավելություններին:

Այս երկու դատարանների միջև եղած հիմնական տարբերությունն այն է, որ միայն կառավարությունները կարող են դատական հայց ներկայացնել Միջազգային դատարան, մինչդեռ ցանկացած անձ, խումբ կամ պետություն կարող է դիմել ՄԻԵԴ՝ հայերին անհամար հնարավորություններ տալով թուրքական պետության դեմ հայցեր ներկայացնելու համար: Հայցվորները մինչ ՄԻԵԴ դիմելը պետք է սպառեն բոլոր ներպետական միջոցները և լինեն Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետություններից, որն ընդգրկում է Հայաստանը և Թուրքիան:

Պատահական չէ, որ Թուրքիան գլխավորում է այն երկրների ցանկը, որոնց դեմ ՄԻԵԴ-ում գործեր են հարուցվել, քանի որ միայն վերջին երկուսուկես տարում ավելի քան 20 հազար բողոք է ներկայացվել այդ երկրի դեմ: Հակառակ տարածված կարծիքի՝ Թուրքիան այլընտրանք չունի, քան հնազանդվել ՄԻԵԴ-ի բոլոր վճիռներին, եթե ցանկանում է պահպանել իր անդամակցությունը Եվրոպայի խորհրդում: Սրանով է բացատրվում, թե ինչու է Անկարայի կառավարությունը ջանասիրաբար վճարում տասնյակ միլիոնավոր դոլարներ հայցվորներին՝ ՄԻԵԴ-ում հարյուրավոր դատեր կորցնելուց հետո:

Վառ օրինակ է ՄԻԵԴ-ի 2013 թվականի հոկտեմբերի 1-ի վճիռը, որով դատարանը պարտադրեց Թուրքիային վճարել ավելի քան 5 միլիոն եվրո (մոտ 7 միլիոն դոլար) Յանիս և Եվանգելոս Ֆոկաս հույն եղբայրներին, որոնք ապրում են Հունաստանի Կատերինի քաղաքում: Թուրքական դատարաններն արգելել էին նրանց ժառանգել իրենց քրոջ՝ Պոլիկսենի Պիստիկայի շենքերը Թուրքիայում՝ ազգությամբ հույն լինելու պատճառով:

Ֆոկաս եղբայրներն իրենց դատական հայցում պնդել էին, որ «իրենք զրկվել էին Ստամբուլի Բեյողլու թաղամասում գտնվող սեփականությունից և երեք անշարժ գույքից, այն է՝ երեք շենք և հողամաս, որոնք օրենքով ժառանգել էին իրենց քրոջից»: Բռնագրավված գույքը բաղկացած էր ութ հարկանի շենքից՝ 3.3 միլիոն եվրո, վեց հարկանի շենքից՝ 1.4 միլիոն եվրո և չորս հարկանի շենքից՝ 400 հազար եվրո արժողությամբ, որոնք գնահատվել էին Ստամբուլի անշարժ գույքի գործակալության կողմից:
ՄԻԵԴ-ը վճռեց, որ թուրքական դատարանների «մերժումը՝ ճանաչելու հայցվորների կարգավիճակը որպես ժառանգորդներ, հանդիսանում է միջամտություն իրենց ունեցվածքից անարգել օգտվելու նրանց իրավունքին, և որ նման միջամտությունն անհամատեղելի է օրինականության սկզբունքների հետ .... Հետևաբար, հայցվորների ճանաչումը որպես Պոլիկսենի Պիստիկայի ժառանգորդներ .... նրանց կդնի մի այնպիսի դրության մեջ, որում նրանք կլինեին, եթե Պետությունը [Թուրքիան] չբռնագրավեր հանգուցյալի գույքը.... Այս հանգամանքներում, նյութական վնասի փոխհատուցումը, թվում է, որ առավել նպատակահարմար արդար հատուցումն է (տե՛ս «Նաջարյանը և Տերյանն ընդդեմ Թուրքիայի», թիվ 19558/02 և 27904/02, <<<<16-17, 8 հունվարի, 2008 թ.): Դատարանը գտնում է, որ նման վճիռն սկզբունքորեն համապատասխանում է այն գումարին, որ հայցվորները կարող էին ակնկալել օրինական ձևով ստանալ որպես փոխհատուցում իրենց գույքի կորստի համար, եթե լիներ մի մեխանիզմ նման փոխհատուցում պահանջելու համար»:

Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը, Եվրոպական դատարանը վճռեց հույն եղբայրներին հատկացնել 5 միլիոն եվրո, նրանց բռնագրավված անշարժ գույքի դիմաց, ինչպես նաև փոխհատուցելով նրանց «տառապանքների ու հիասթափության համար, որ հայցվորներն ունեցել են տարիներ շարունակ չկարողանալով օգտագործել իրենց սեփականությունը»: Դատարանը պարտավորեցրել էր Թուրքիայի կառավարությանը երեք ամսվա ընթացքում հայցվորներին վճարել փոխհատուցման գումարը:
Հիշատակված՝ «Նաջարյանը և Տերյանն ընդդեմ Թուրքիայի» գործում, ՄԻԵԴ-ը վճռել էր, որ թուրքական դատարանները խախտել էին նաև Երան-Ժանետ Նաջարյանի և Արմեն Տերյանի իրավունքները, պնդելով, որ նրանք, որպես Հունաստանի քաղաքացիներ, չեն կարող ժառանգել իրենց մահացած ազգականի ունեցվածքը Թուրքիայում, «այն հիմքով, որ Հունաստանի և Թուրքիայի միջև փոխադարձության համաձայնություն չկար»: ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր ճանաչեց և 500 հազար եվրո գումար հատկացրեց հունահայ երկու հայցվորներին:

Հուլիսին Երևանում կայացած հայ իրավաբանների միջազգային համաժողովում Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց փորձագետների հանձնախմբի ստեղծումը՝ ուսումնասիրելու համար Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու իրավական հիմքերը՝ Հայոց ցեղասպանության հետևանքով ահռելի վնասները հատուցելու նպատակով:

Հաշվի առնելով, որ ՄԻԵԴ-ն Եվրոպայի խորհրդի հայցվորների համար շատ ավելի լայն հնարավորություններ է ապահովում, քան Միջազգային դատարանը, իրավաբանների նորաստեղծ հայկական հանձնախումբը պետք է իր աշխատանքի ծիրն ավելի ընդլայնի, ուսումնասիրելով Թուրքիայի դեմ դատական հայցեր ներկայացնելու հնարավորությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ինչպես նաև ազգային և միջազգային դատարաններում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:06
Հունվարին մարդիկ պետք է տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում՝ փոխարինված գծերում ժամերով ավտոբուս են սպասում. Տիգրան Ավինյան
«Անցած  շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3205 շարժակազմ, նախատեսված 4541-ի փոխարեն, 1336-ով...
Աղբյուր` Panorama.am
11:01
Պապյան. Ցուկերբերգի հայտարարությունից հետո Ֆեյսբուքը կդառնա X-ը, որտեղ շատ են այլատյացությունը, բռնության կոչերը
«Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հայտարարությունից հետո փոփոխությունների մասին խոսելիս ուղղակի պետք է նայել, թե ինչ տեսք ունի այսօր...
Աղբյուր` Panorama.am
11:00
Շարմազանով. Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են
«Նրա հիվանդ ամբիցիաները սահմաններ չեն ճանաչում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործով հերթական նիստից առաջ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
10:42
Զախարովան արձագանքել է Քեոսայանի կոմայի մասին ուկրաինական մամուլի հրապարակումներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում պատասխանել է ուկրաինական լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, որոնք,...
Աղբյուր` Panorama.am
10:32
Անչելոտին նշել է «Ռեալի»` «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտության պատճառները
Նախօրեին կայացել է Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվել է Հանսի Ֆլիկի թիմի՝...
Աղբյուր` Panorama.am
09:51
Փաշինյանն ուզում է՝ մեր հանրությունը անբարnյականությnւնը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանnւթյnւնը՝ հայրենասիրություն. Ժաննա Ալեքսանյան
«Միջազգային դատարաններում հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը լուծարելու առաջարկն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտ արդարության և...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ավելի վատ բան ասեմ՝ այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը
«Երբ իշխող ուժի ղեկավարն Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան, հայտարարում է սպառազինությունների փոխադարձ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հունվարի 13-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:10
Խոշոր վթար Երևանում, կան հոսպիտալացվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 13-ին, ժամը 04:22-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:...
Աղբյուր` Panorama.am
09:05
Հունվարի 13-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:11
Քրիստոսի Անվանակոչության տոն
Փրկչի անվանակոչության տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։
Աղբյուր` Panorama.am
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}