DigiTec ցուցահանդեսի շրջանակում «ԱրմենՏել» ընկերությունը մասնակցել է Աշխատանքի տոնավաճառին
ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) մասնակցել է Աշխատանքի տոնավաճառին DigiTec Expo 2013 ցուցահանդեսի շրջանակում: Աշխատանքի տոնավաճառի այցելուներին և աշխատանք փնտրողներին «ԱրմենՏել» ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակիցները ներկայացրել են առաջարկվող թափուր աշխատատեղերի լայն ընտրություն` տեխնիկական, վարչական, ֆինանսական ինչպես նաև բաժանորդների սպասարկման ոլոտում, ինչի արդյունքում 9-րդ ամենամյա տեխնոլոգիական ֆորումի Աշխատանքի տոնավաճառին ներկայացվել է ավելի քան հիսուն ռեզյումե: Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«ԱրմենՏել» ընկերությունը շարունակաբար զարգանում է, կատարում նոր քայլեր, կատարելագործում կապերը բաժանորդների հետ և վերափոխում ներքին ենթակառուցվածքները: Վերոնշվածի հետ կապված մենք չենք բավարարվում ձեռք բերվածով, կատարելագործում ենք մեր փորձը շատ ոլորտներում և հավաքագրում նոր մասնագետներ: Մեզ են դիմում ինչպես բազմամյա փորձ ունեցող մասնագետներ, այնպես էլ ուսանողներ: Մենք փորձում ենք ուսումնասիրել բոլոր դիմորդների մասնագիտական մակարդակը և հմտությունները, որից հետո շատերին տալիս ենք հնարավորություն զարգացնել իրենց աշխատանքային կարիերան «ԱրմենՏել» ընկերությունում, որտեղ մեր գործընկերները կարող են անցնել հետաքրքիր զարգացման ճանապարհ և նույնիսկ դուրս գալ միջազգային ասպարեզ: «ԱրմենՏել» ընկերության անունից Աշխատանքի տոնավաճառի բոլոր մասնակիցներին մաղթում եմ մասնագիտական առաջընթաց և հաջողություններ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը:
Աշխատանքի տոնավաճառի անցկացման ընթացքում «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) տաղավար են այցելել և ծանոթացել հարյուրավոր մարդիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան