Ծերանոցներին և մանկատներին սնունդ մատակարարող 3 ընկերություններին պատասխանատվության ենթարկելու հարցը հետաձգվեց
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր նաև մանկապարտեզներին, ծերանոցներին և մանկատներին սնունդ մատակարարող 3 ընկերությունների պատասխանատվության ենթարկելու հարցը: Այդ ընկերություններն են` «Երեքնուկ», «Ամարաս Յուս» և «Սեար գրուպ»:
Սակայն, Հանձնաժողովը ստացել է նոր դիմում-բողոք ոլորտում ընդգրկված ընկերությունների գործունեության վերաբերյալ: Բացահայտվում են նոր էական հանգամանքեր, որոնց համաձայն, բացի վերոնշյալ 3 ընկերություններից, միանգամայն հնարավոր է, որ գործում ընդգրկված են նոր օրինախախտ ընկերություն` «Տիսա»:
Այս պատճառով Հանձնաժողովը հետաձգեց որոշման կայացումը, որպեսզի ուսումնասիրություն իրականացնեն նաև վերնշյալ ընկերությունում, որպեսզի պարզեն, թե արդյոք «Տիսա» ընկերությունը որևէ կապ ունի ծերանոցներին և մանկատներին սնունդ մատակարարող այդ 3 ընկերությունների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում