«The Washington Post». Ադրբեջանցիները հոկտեմբերի 9-ին քվերակության կգնան վախի և խորը անտարբերության մթնոլորտում
«The Washington Post» պարբերականը ներկայացրել է «Jacobs» համալսարանի քաղաքագիտության դոկտոր Ֆարիդ Գուլիևի և «Washington» համալսարանի դասախոս Քեթի Փիերսի` Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ զեկույցը:
«Ադրբեջանցիները հոկտեմբերի 9-ին կգնան քվերակության՝ վախի և խորը անտարբերության մթնոլորտում: Չնայած այս տարվա սկզբին առկա մի շարք դժգոհություններին, որոնք ուղեկցվում էին բողոքի ակցիաներով, կաշառակերության և իշխանության լծակների օգտագործման հարցում դժգոհությունները չվերածվեցին համաժողովրդական կայուն շարժման:
Մի շարք փորձագետների կարծիքով, այս ընտրություններում հաղթանակ կտանի գործող նախագահ Իլհամ Ալիևը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է տասը տարի շարունակ: Ալիևի ընտրությունն անխուսափելի է, քանի որ ներկա ռեժիմն օգտագործում է իր ռեսուրսները, ընտրական գործընթացում մրցակցություն չկա, սակայն առկա են ճնշումներ և սպառնալիքներ ռեժիմի քննադատների հանդեպ:
Հետխորհրդային պետությունների շարքում Ադրբեջանն ամենաավոտրիտար պետությունն է: 2012-ին աշխարհի ամենակաշառակեր պետությունների շարքում Ադրբեջանը զբաղեցրեց 139-րդ հորիզոնականը, այսինքն ՝ Նիգերիայի և Պակիստանի հետ նույն հորիզոնականում:
«Ենի Ազերբայջան» կուսակցությունը հիմնված է անձի պաշտանմունքի և ազգայնականության վրա, որը ստեղծվել է Հեյդար Ալիևի կառավարման տարիներին և նրա մահից հետո լայն տարածում գտել:
Ադրբեջանում ընդդիմությունը մի շարք մարտահրավերների դեմ առ դեմ է կանգնած: Առանց ռեսուրսների ընդդիմությունը կանգնած է իշխող վարչակազմի անսահման ֆինանսական ռեսուրսներ առաջ: Բացի ֆինանսական ռեսուրսներից, ռեժիմը վերահսկում է ԶԼՄ-ները, ինչպես նաև հեռուստատեսությունն ու ռադիոն: Ավելին, 2012 թ-ի կեսերից կտրուկ վատթարացում է գրանցվել ազատ արտահայտվելու իրավունքի ոլորտում. տասնյակ քաղաքական գործիչների և լրագրողների ձերբակալել են կեղծ մեղադրանքներով»:
«Այս տարվա ընտրությունները նախկին ընտրություններից ինչո՞վ է տարբերվում» խորագրի ներքո նշվում է, որ առաջինը դա ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալն էր՝ Քամիլ Հասանլի: Երկրորդը՝ սոցիալական լրատվամիջոցները մեծ դեր են խաղում տեղեկությունների տարածման ոլորտում: Սոցիալական լրատվամիջոցները թույլ են տալիս ընդդիմությանն աշխատել կառավարության վերահսկողության ներքո գտնվող ԶԼՄ-ների հետ, սակայն այն նաև հնարավորություն է ընձեռում ոչ պաշտոնական ձևով կառավարությանը և իր աջակիցներին ճնշում գործադրել քննդատության վրա:
«Ով ով է» խորագրի ներքո զեկույցում նշվում է, որ նախագահի թեկնածուների մեծ մասը Ալիևի վարչակազմի աջակիցներն են: Երկու թեկնածուներ կան, որոնք արժանի են ուշադրության՝ «Ումիդ» կուսակցության ղեկավար Իգբալ Աղազադեն, ով 2008-ին ստացել էր ձայների 2.8%-ը: Մյուս թեկնածուն՝ Ջամիլ Հասանլին է, ով մեղադրում էր Ալիևին և իր ընտանիքին կաշառակերության և հասարակական ֆոնդերի միլիարդավոր դոլարների յուրացման մեջ:
Երրորդ հավանական թեկնածուն՝ «REAL» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովն է, ում փետրվարին ձերբակալեցին կեղծ մեղադրանքով և հիմա վերջինս գտնվում է կալանքի տակ:
Ինչ վերաբերվում է գործող նախագահին, իշխող վարչակազմը հայտարարել էր, որ Ալիևը քարոզարշավ չի իրականացնելու, քանի որ նա դրա անհրաժեշտությունը չունի: Միևնույն ժամանկ նախագահը չի մասնակցել հեռուստաբանավեճներին, նա իր քարոզարշավի մեծ մասն անցկացրել է երկրում այցելություններ կատարելով, կարմիր ժապավեններ կտրելով:
«Ի՞նչ ակնկալել». շնորհիվ ընտրական մանիպուլյացիաների, նախագահ Ալիևը հաղթանակ կտանի: Սակայն եթե նա հաղթանակ տանի ձայների 95% տոկոսով, դա կլինի բացահայտ խախտումների և ռիսկի արդյունք: Իսկ եթե ստանա ձայների 80%-ը, ապա պարզ կդառանա, որ Ալիևն այնքան հեղինակությունը չունի, որքան որ 2008թ-ին, քանի որ նա այդ ժամանակ ստացել էր ձայների 90%-ը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա