Հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս. Ակցիա
Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսն է: Ամբողջ աշխարհն է խոսում այս հիվանդության մասին, փորձում օգնել կանանց: Հայաստանն էլ անմասն չէ:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ կենտրոնը հատարարում է ակցիա կանանց և հատկապես սոցիալապես անապահով կանանց համար: Հոկտեմբերի 15-30-ին բոլոր կանայք կարող են կենտրոնում գործող թանկարժեք հետազոտությունն անցնել 15 հազար դրամով: Սա վերաբերում է թվայնացված մամոգրաֆներին, սրանք մի փոքր ավելի թանկ արժեն, քան սովորականները:
«Տարբեր միջոցառումներ ենք անում, հիվանդների հետ հանդիպումներն ավելի հաճախ են լինում, դասախոսություններ են արվում: Մեծ ուրախությամբ սպասում ենք արձագանքներին և կուզենամ, որ ինչ-որ չափով նրանց օգնելու այս նախաձեռնությունը դառնա ճակատագրական հիվանդների համար»,- ասաց կենտրոնի տնօրենը և հավելեց, որ իրենք ունենում են անվճար հետազոտվողների մեծ քանակ՝ հաշմանդամության կարգ ունեցողներ, պատերազմի մասնակիցները, բազմազավակ մայրերը, զոհված ազատամարտիկների հարազատներ և այլն:
Նա ընդգծեց, որ հիվանդությունը նախաքաղցկեղային փուլում կարելի է բուժել, և պետք չէ նստել ու սպասել, թե երբ կհասնի վրահատական փուլին:
Կենտրոնի ռադիոլոգ Անի Հակոբյանը հայտնեց, որ մի քանի կատեգորիաներ կան քաղցկեղի, եթե ընտանիքում կա գենետիկ ծանրաբեռնվածություն, ապա պետք է պարբերաբեր ստուգումներ անցնի: «Կանանց 70-80 տոկոսի կրծքագեղձում հնարավոր է հայտնաբերվեն կիստաներ և դա նորմալ է, դրանք կարելի է բուժել: Պետք չէ վախենալ: Ամեն ինչ, որ շոշափվում է, դեռ քաղցկեղ չէ»,- ասաց նա: