Տարածաշրջան 12:36 08/10/2013

Թալիշ մտավորական. Ադրբեջանի իշխանությունները թալիշներին սպանում են, որպեսզի նրանց բողոքի ձայնը լռեցնեն

«Ադրբեջանի անվտանգության ուժերը թալիշների նկատմամբ խիստ վերահսկողություն են իրականացնում»,-այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ հայտարարել է հայտնի թալիշ գրող Ալլահվերդի Բայրամին:

Թալիշ մտավորականը Իրանի թալիշական ռադիոյին տված բացառիկ հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին, մասնավորապես նշել է. «Ադրբեջանի թալիշների մեծամասնությունը սատարում է ընդդիմադիր Ազգային խորհրդի առաջադրած թեկնածուին, սակայն, պետք է տեսնել, արդյո՞ք իշխանությունը թույլ կտա քվեատուփերից հանել Ջամիլ Հասանլիի քվեները, թե ոչ»:

Ալլահվերդի Բայրամին, անդրադառնալով թալիշների խնդիրներին, հավելել է. «Ցավոք Ադրբեջանի ոչ դեմոկրատական երկիր լինելը ընդդիմադիրներին թույլ չի տալիս բարձրացնել իրենց բողոքի ձայնը. Ադրբեջանի անվտանգության ուժերը թալիշների նկատմամբ խիստ վերահսկողություն են իրականացնում. Եթե թալիշները խոսեն իրենց իրավունքների մասին, ապա իշխանությունները նրանց ձերբակալելով կամ սպանելով վախի այնպիսի մթնոլորտ կստեղծեն, որպեսզի մնացածները ևս իրենց ձայնը կտրեն»:

Հիշեցնենք, որ օրերս Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ Ալի Աքրամ Հումմաթովը (Հումմաթզադե) ժամանել էր Երևան: Թալիշների ազգային շարժման ղեկավարը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի կողմից մշակված «Թալիշագիտություն» մասնագիտության մագիստրոսական ծրագրի ներկայացման արարողության ընթացքում ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանում թալիշների խնդիրներին, մասնավորապես նշել է. «Թալիշներն Ադրբեջանում զրկված են իրենց տարրական իրավունքներից: Մեզ՝ թալիշներիս, չեն հարգում, մեզ ոչնչացնում են, մեր հանդեպ վարում են ձուլման քաղաքականություն, իսկ այնուհետև հայտարարում, թե մենք եղբայրներ ենք. Դա պարզապես անտրամաբանական է:  Մենք ուզում ենք գրել, կարդալ մեր մայրենի լեզվով, ի պատասխան մեր պահանջներին, նրանք (Ադրբեջանի իշխանությունները) բացահայտ հայտարարում են, դուք՝ թալիշներդ, ապագա չունեք, դուք պետք է ձուլվեք»:

Թալիշ ազգային գործիչը, անդրադառնալով թալիշների կողմից անկախ պետություն հռչակելու հավանականությանը, նշել է. «Մենք սխալվել ենք, ինչ-որ բաներ չենք հասկացել: Մենք Ադրբեջանը համարում էինք մեր հայրենիքը, նույնիսկ նրա համար պատրաստ էինք զոհվել, սակայն հայրենիքը ևս պետք է մեզ տեր կանգնի, իսկ եթե հրաժարվում է, ապա մենք մեր հայրենիքն ունենք, մենք կկառուցենք մեր հայրենիքը՝ Թալիշստանը»:

«Մեր երիտասարների մոտ արդեն ինքնագիտակցություն կա, մեզ չեն կարող այլևս կանգնեցնել: Մենք խոսելու ենք թալիշերենով, մենք պայքարելու ենք մեր անկախության համար»,- հավելել է Հումմաթովը:

«ԵՊՀ իրանագիտության ամբիոնի կողմից թալիշների լեզվի, մշակույթի, պատմության ուսումնասիրությունն անչափ կարևոր է թալիշ ժողովրդի ինքնագիտակցության բարձրացման համար»,- հայտարարել է Հումմաթովը և հավելել, որ Արցախից հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի շնորհիվ բազմաթիվ թալիշներ, այդ թվում՝ և ինքը, սկսել են թալիշերեն սովորել:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը, իր խոսքում, անդրադառնալով թալիշագիտության խնդիրներին, նշել է, որ անցած տարիների ընթացքում թալիշագիտության տարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվել. 2005թ. կազմակերպվել է թալիշագիտական առաջին, իսկ 2011թվականին՝ 2-րդ կոնֆերնասը, թալիշ ժողովրդի պատմության և մշակույթի վերաբերյալ հրատարկվել են մի շարք գրքեր, 2013թ. գործարկվել է «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը:

Հայաստան կատարած այցի ընթացքում Հումմաթովը ցանկություն էր հայտնել հնարավորության դեպքում այցելել նաև Արցախ, որտեղ նա հանդիպում էր ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ:
Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, լրագրողի այն հարցին, թե եթե պատերազմի լինի, ապա կրկին կհայտնվե՞նք խրամատների տարբեր կողմերում, թալիշ ազգային գործիչը նշել է. «Աստված չանի: Ես չեմ ցանկանում, որ թալիշները մասնակցեն այդ պատերազմին: Ես այստեղից կոչ եմ անում: Դա չի լինի մեր պատերազմը: Դա մեզ պետք չէ: Ես դիմում եմ նաև մյուս բոլոր ժողվուրդներին: Ինչո՞ւ վտանգի ենթարկել Աստծո տրված կյանքը մի պատերազմում, որը մեզ ոչինչ չի տա»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}