Ալի Լարիջանի. Իրանը Հայաստանին համարում է որպես մտերիմ բարեկամ և եղբայրական երկիր
«Իրանը Հայաստանին համարում է որպես մտերիմ բարեկամ և եղբայրական երկիր»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ժնևի միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:
Իրանի խորհրդարանի ղեկավարը, դրական գնահատելով հայ-իրանական հարաբերությունների զարգացումը, մասնավորապես նշել է. «Ոչ մի ուժ չի կարող վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին, որոնք ուղղված են դեպի զարգացում: Իրանը Հայաստանին համարում է որպես մտերիմ բարեկամ և եղբայրական երկիր: Երկու երկրենրի տնտեսական և խորհրդարանական հարաբերությունները միշտ գտնվելու են զարգացման վիճակում»:
Հայաստանի ԱԺ նախագահն էլ իր հերթին, ողջունելով երկու երկների պաշտոնյաների միջև տեղի ունեցող հանդիպումները, հավելել է. «Մենք Իրանի ժողովրդի ուրախությամբ ուրախանում, տխրությամբ՝ տխրում ենք: Անհրաժեշտ է, որպեսզի երկկողմ հարաբերություններն առավել զարգանան»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա