Կուբան կրկին կդիմի ՄԱԿ-ին՝ ԱՄՆ-ի կողմից տնտեսական էմբարգոն դատապարտելու խնդրանքով
Կուբան կրկին կդիմի ՄԱԿ-ին՝ ԱՄՆ-ի կողմից տնտեսական էմբարգոն դատապարտելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ» լրատվական գործակալությունը `՝ հղում անելով բարձրաստիճան կուբացի պաշտոնյային:
ՄԱԿ-ում դա կլինի Կուբայի արդեն 22-րդ ուղերձը: Կուբան այդ հարցը բարձրացնում է ամեն տարի:
Կուբայի փոխարտգործնախարար Աբելարդո Մորենոն մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 1962 թվականին երկրի դեմ սահմանված պատժամիջոցները աստղաբաշխական ծավալի վնաս են բերել տնտեսությանը: «Արգելափակումը ոչ միայն պահպանվում է, այլև ուժեղացվում»,- նշել է նա:
Հատկանշական է, որ անցած տարի, երբ Գլխավոր ասամբլեայի քվեարկությանն էր դրվել էմբարգոյի հարցը, 188 երկրներ, այդ թվում՝ Վաշինգտոնի դաշնակիցները, դատապարտել էին պատժամիջոցներն Ազատության կղզու դեմ: էմբարգոյին կողմ են քվերակել քվեարկել էին միայն ԱՄՆ-ը, Իսրայելն ու խաղաղօվկիանոսյան Պալաու փոքր պետությունը:
Այս տարի քվեարկությունը ծրագրված է հոկտեմբերի 29-ին:
Օբաման փոքր-ինչ մեղմել է Կուբա այցելության արգելքը, հանել դրամական փոխանցումների մի շարք սահմանափակումներ, սակայն միաժամանակ կտրուկ բարձրացրել Կուբայի հետ համագործակցող ընկերությունների դեմ տուգանքը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում