Գոգիա. Ադրբեջանում կառավարության քննդատների «լռությունը» խլացուցիչ է դարձել
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տպագրել է Հարավային Կովկասի գծով ավագ հետազոտող Գեորգի Գոգիայի` «Ադրբեջանում կառավարության քննադատների խլացուցիչ լռությունը» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Այսօր Ադրբեջանում լռության օր է, բայց վերջին ինն ամիսների ընթացքում կառավարությունն ամբողջ ժամանակ փորձում էր լռեցնել ընդդիմությանը:
«Human Rights Watch»-ը բազմիցս փաստագրել է, որ նախագահական ընտրություննեի նախաշեմին կառավարությունը դիտավորյալ կերպով իր քննադատների լռեցնում է և խոչընդոտում ընդդիմության քաղաքական ակտիվությունը:
Քաղաքականապես ակտիվ երիտասարդներին լռեցնելու գործընթացն Ադրբեջանում հատկապես հատուկ ուշադրության է արժանի: Այս տարվա գարնանը, իշխանությունները ձերբակալել են երիտասարդական շարժման 7 անդամների, որոնցիցի յուրաքանչյուրը «Facebook»-ի և «Twitter»-ի օգտատերեր են, ովքեր հաճախ էին հակակառավարական գրառումներ կատարում:
Հունվարից սկսած, առնվազն յոթ լրագրողներ ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով:
Քննադատների ձայնը «խեղդելու համար» իշխանությունները ` ոչ արտոնված ցույցերի հարցում օրենքներ են փոփոխում:
Այսօր նախընտրական քարոզարշավն մոտեցավ իր ավարտին` լռության օր: Ես մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր գտնվում են բանտում, քանի որ նրանք իրենց հոդվածներում քննադատել են իշխանություններին: Նրանց լռությունը խլացուցիչ է դարձել»,-գրում է Գոգիան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա