Ընտրությունների արդյունքում Վրաստանում քաղաքական առաջնահերթությունները փոփոխություն չեն կրի
Հեկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունները լակմուսի թղթի պես ցույց կտան, թե ինչքանով է կարողացել պահպանել «Վրացական երազանք» դաշինքը Վրաստանի հասարակության աջակցությունը: Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ անցկացված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ Զոնի Մելիքյանը:
«Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունները առավել մեծ արդիականություն ձեռք բերեցին նաև այն պատճառով, որ անցյալ տարի կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն և մինչ այս պահը Վրաստանում իրականացվում էր հին իշխանությունների` հանձինս նախագահ Միխեիլ Սաակաշվիլու և նրա թիմի, և առաջ եկած նոր իշխանական ուժի` հանձինս «Վրացական երազանք» դաշինքի և նրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու այսպես ասած անցումային համակցություն: Շատ է խոսվում այն մասին, որ այս ուժերը փորձում են ինչ-որ կերպ համագործակցել: Սակայն խնդիր այն է, որ Սահամանադրական փոփոխությունների հետևանքով այն նախագահական ընտրություններից հետո Վրաստանը սահուն անցում կկատարի դեպի կառավարման խորհրդարանական համակարգ: Այս տեսանկյունից կայանալիք ընտրությունները ցույց կտան, թե ինչքան է վրացական հասարակությունը աջակցում նոր իշխանություններին: Ընդամենը մեկ տարի է անցել խորհրդարանական ընտրություններից և կայանալիք ընտրություններիը պարզորոշ ցույց կտան թե որքանով են իրատեսական եղել «Վրացական երազանքի» նախընտրական ծրագրում զետեղված դրույթները և ինչ մակադակով են դրանք կյանքի կոչվել: Ընտրությունները լակմուսի թղթի պես ցույց կտան, թե ինչքանով է կարողացել պահպանել է «Վրացական երազանք» դաշինքը Վրաստանի հասարակության աջակցությունը»,- ասաց Ջ. Մելիքյանը:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը իր հերթին առանձնացրեց վերջին ժամանակներս տեսանելի մի քանի միտում:
«Առաջինը, դա նախագահի իշխանության ինստիտուտի թուլացման փորձն է: Իշխանության կենտրոնացումը թուլանում է Վրաստանում: Երկրորդ ուղղությունը` դա տեսանելի է Ռուսաստանի հետ հարաբերությունները մեղմելու, ընդհանուր կետեր փնտրելու փորձ: Եվ այս ճանապարհը ինձ նորմալ է թվում: Իսկ երրորդ ուղղվածությունը`շատ կարևոր է թվում: Դա այն է, երբ իշխանությունը չի կառչում իր իշխանությունից: Սաակաշվիլին հանձնում է իշխանությունը: Իվանիշվիլին ևս ասում է, որ պատրաստ է հեռանալ»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Ստեփան Գրիգորյանի կարծիքով, անկախ ընտրությունների արդյունքներից, Վրաստանում արտաքին քաղաքական առաջնահերթությունները, այն է` եվրաինտեգրմումն և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու քաղաքական գիծը, փոփոխության չի ենթարկվի:
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրությունների արղյունքում նախագահ կրնտրվի հնգամյա ժամկետով։
Ընտրություններին մասնակցում է 23 թեկնածու, այդ թվում` «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու, առաջին փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին, Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության` Ազգային միացյալ շարժման կողմից առաջադրված թեկնածու Դավիթ Բաքրաձեն, և «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար, երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:
Սահմանադրական փոփոխությունների համաձայն ընտրություններից հետո Վրաստանի փաստացի ղեկավարությունն անցնում է վարչապետին։ Վարչապետ Բիձինա Իվւսնիշվիլին, սակայն, հայտարարել է, որ մտադիր է հրաժարական ներկայացնելն հեռանալ քաղաքականությունից, եթե իր կուսակցության թեկնածուն ընտրությունների արդյունքում ստանա ժողովրդի քվեն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա