Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկ չի ստանա հայ համայնքի ձայների ճնշող մեծամասնությունը
Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկ չի ստանա հայ համայնքի ձայների ճնշող մեծամասնությունը: Այսօր Վրաստանում կայանալիք նախազահական ընտրությունների վերաբերյալ
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ անցկացված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ Զոնի Մելիքյանը:
«Վերջին երեք ամիսներին ես եղել եմ ինչպես Աջարիայում, այնպես էլ Սամցխե-Ջավախքում և Թբիլիսիում և կարող եմ ասել, որ ստեղծվել է բավական հետաքրքիր իրավիճակ: Առաջին անգամ հետխորհրդային շրջանում հայ համայնքն ունի տարաձայնություններ: Եթե նախկինում համայնքի 70 տոկոսը քվեարկում էր իշխող կուսակցության օգտին, ապա 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է: Ներկայումս անհրաժեշտ է դիտարկել Վրաստանի հայ համայնքը` ըստ բնակության վայրերի: Աջարիայում, որտեղ Միխեիլ Սաակաշվիլու կառավարման օրոք իրականացել են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ, տեղ են գտել նաև համակարգային փոփոխություններ, Միխեիլ Սաակաշվիլիի Ազգային միացյալ շարժման կուսակցությունը պահպանում է տեղի հայության որոշակի աջակցությունը: Դեռևս 2012թ խորհրդարանական ընտրություններից հետո ակնհայտ էր, որ Սամցխե-Ջավախքում քաղաքական տրամադրությունները փոփոխություն են կրում և առկա է դժգոհություն: Իհարկե իշխող կուսակցությունը ստացավ մեծամասնություն, սակայն առավելությունը չնչին էր: Մյուս կողմից,Սամցխե-Ջավախքում բնակչության մեծ մասը դեռևս կապված է Ռուսաստանի հետ և Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավումը տեղի հայության համար անկյունաքարային հարցերից մեկն է: Այս Առումով` ՌԴ-ի հետ երկխոսության հարցը կարող որաշակի առումով ամրացնել Նինո Բուրջանաձեի դիրքերը: Այնհանդերձ` հայ հայնանքը ընդհանուր առմամբ դեռևս վստահում է «Վրացական երազանքին»: Ինչ վարաբերվում է ձայների բաշխամանը, ապա դրանք աենայն հավանականությամբ գրեթե հավասար կբաշխվեն երեք հիմնական թեկնածուների միջև»,- ասաց Զոնի Մելիքյանը::
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրությունների արղյունքում նախագահ կրնտրվի հնգամյա ժամկետով։
Ընտրություններին մասնակցում է 23 թեկնածու, այդ թվում` «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուն առաջին փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին, Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության` Ազգային միացյալ շարժման կողմից առաջադրված թեկնածու Դավիթ Բաքրաձեն, և «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար, երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:
Սահմանադրական փոփոխությունների համաձայն ընտրություններից հետո Վրաստանի փաստացի ղեկավարությունն անցնում է վարչապետին։ Վարչապետ Բիձինա Իվւսնիշվիլին, սակայն, հայտարարել է, որ մտադիր է հրաժարական ներկայացնելն հեռանալ քաղաքականությունից, եթե իր կուսակցության թեկնածուն ընտրությունների արդյունքում ստանա ժողովրդի քվեն։