Orange-ը Հայաստանում ներկայացրել է Altacel Pixi ամենամատչելի սմարթֆոնը
Orange-ն այսօր Հայաստանում մեկնարկել է Alcatel Pixi սմարթֆոնի վաճառքը: Alcatel Pixi երկու SIM քարտի հնարավորությամբ սմարթֆոնը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով և օգտագործողին է առաջարկում սմարթֆոնի ամենակարևոր ֆունկցիաները, կարելի է ձեռք բերել Orange-ի խանութներից ընդամենը 40,000 դրամով, իսկ Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա բաժանորդագրություններից որևէ մեկին 1 կամ 2 տարով բաժանորդագրվելու դեպքում՝ սկսած 1 դրամից:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, Alcatel Pixi սմարթֆոնն ունի 1ԳՀց հզորությամբ պրոցեսոր, 3,5 դյույմ անկյունագծով էկրան ու 2 ՄՊ կետայնությամբ տեսախցիկ: Այն հատկապես հարմար է երիտասարդ օգտագործողների համար, ովքեր ցանկանում են օգտվել սմարթֆոնի հարմարավետությունից ու հնարավորություններից՝ անհավատալի ցածր գնի դիմաց: Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել այս սմարթֆոնի կապույտ և սպիտակ գույներով տարբերակները:
«Մենք այսօր, կարելի է ասել, սմարթֆոնների նոր դարաշրջան ենք մտնում: Եթե երկու-երեք տարի առաջ սմարթֆոնը հասանելի էր միայն բարձր եկամուտներ ունեցողներին, ապա այսօր Orange-ում սմարթֆոն կարելի է ձեռք բերել անգամ 1 դրամով` բաժանորդագրվելով անգամ 4000 դրամ ամսավճարով սակագնային պլաններին: Alcatel Pixi-ի այս աներևակայելի ցածր գինը, մեզ հաջողվել է ստանալ Orange-ի և Alcatel-ի երկարամյա ռազմավարական համագործակցության շնորհիվ», ասել է Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:
Դելֆին, Թիթեռ և Պանտերա բաժանորդագրություններում ամսական ներառված րոպեների, SMS-ների ու մեգաբայթերի վերաբերյալ մանրամասները կարելի է գտնել հետևյալ հղումով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան