Արամ Սարգսյան. ՀՀԿ-ն պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին (Տեսանյութ)
Հանրապետական կուսակցությունը պետք է դատի տա «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին` ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահին հասցեագրած հարցի համար: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Այստեղ միակ հարցն այն է, որ պատիվ պահանջել է պետք: Այսինքն մարդը, ով նման հայտարարություն է անում, պետք է հասկանա, որ եթե նման բան է ասում, պետք է կարողանա փաստերով ապացուցել, վերջիվերջո պետք է հասկանալ, որ պետության իմիջի ու պատվի մասին է խոսքը»,-ասաց կուսակցության ղեկավարը:
Մանրամասները` տեսանյութում: