«ԱրմենՏել»-ն ավելացրել է շարժական ինտերնետի արագությունը Drive սակագնային փաթեթում
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Դրայվ-8», «Դրայվ-20» և «Դրայվ-50» hետվճարային սակագնային փաթեթների շրջանակում շարժական ինտերնետի ծավալների ավելացման մասին: Փաթեթով նախատեսված ինտերնետի գերարագ ծավալը սպառելուց հետո ինտերնետի արագությունը «Դրայվ-8» սակագնային փաթեթում ավելացել է երկու անգամ, և նախկին 256 Կբիտ/վրկ փոխարեն այժմ կազմում է 512 Կբիտ/վրկ: «Դրայվ-20» և «Դրայվ-50» սակագնային փաթեթներում նախատեսված ինտերնետի գերարագ ծավալը սպառելուց հետո արագությունն ավելացել է չորս անգամ` մինչև 1024 Կբիտ/վրկ:
««ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ցանցի զարգացման և տեխնիկական վերազիննման աշխատանքները: Մեր ջանքերի շնորհիվ օրեցօր կատարելագործվում է Beeline ցանցի ծածկույթը: Բաժանորդները կարող են վստահ լինել, որ շարժական ինտերնետի արագությունը հնարավորություն կտա հեշտությամբ և հարմարավետությամբ իրականացնել առօրյա աշխատանքը ինտերնետում` նույնիսկ ներառված գերարագ տվյալների փաթեթը սպառելուց հետո»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, Drive շարժական ինտերնետի սակագնային փաթեթներից որևէ մեկին միանալիս հաճախորդները, ծառայությունից 3-ից 6 ամիս օգտվելու դեպքում, կարող են ձեռք բերել USB-մոդեմ 100 դրամով` կախված սակագնային փաթեթից: «Դրայվ-8», «Դրայվ-20» և «Դրայվ-50» սակագնային փաթեթների ամսական վճարը կազմում է 6000 դրամ, 9000 դրամ և 15000 դրամ համապատասխանաբար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան