Աղավնաձորի բողոքի ելած բնակիչները հանդարտվեցին. Մարզպետն ուղևորվել է Երևան
Վայոց Ձորի Աղավնաձոր համայնքի` խաղողի մթերման գներից դժգոհ բողոքի ակցիայի դուրս եկած բնակիչները հանդարտվել են, ամեն մեկն իր տուն է գնացել:
Panorama.am-ին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը հայտնեց, որ միաժամանակ Երևան է ուղևորվել մարզպետ Էդգար Ղազարյանը` հանդիպելու և գյուղնախարարի հետ խնդիրը քննարկելու համար:
«Պայմանավորվել ենք վաղը առավոտյան ժամը 9-ին հանդիպել գյուղացիների հետ ու որոշման մասին տեղյակ պահել»,-ասաց փոխմարզպետը:
Նրա ներկայացմամբ, խոսքը 1700 տոննա խաղողի մասին է, որը տարբեր մթերողներ ընդունում են տարբեր գներով:
««Արմենիան վայն» ընկերությունն ընդունում է սահմանափակ քանակությամբ 220 դրամով, «Պռոշյան»-ը` 180 դրամով: Գյուղացիները դժգոհ են 180 դրամ գնից»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան