«ԱրմենՏել»-ը փոփոխում է SIM քարտի փոխարինման ծառայության սակագինը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է SIM քարտի փոխարինման ծառայության սակագնի փոփոխման մասին: Այսուհետ շարժական կապի հետվճարային և կանխավճարային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները կարող են անվճար փոխել կամ վերականգնել SIM քարտը «ԱրմենՏել» ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, «ԱրմենՏել»-ը շարունակում է անել հնարավոր ամեն ինչ իր կողմից մատուցված ծառայություններն ավելի պարզ և հարմար դարձնելու համար: Մեր նոր նախաձեռնության շնորհիվ բաժանորդները կարող են բոլորովին անվճար վերականգնել իրենց SIM քարտը: Այս առաջարկը շատ ակտուալ է նաև այն բաժանորդների համար, ովքեր ձեռք են բերել նոր սմարթֆոն կամ պլանշետ և ցանկանում են իրենց քարտը փոխարինել micro-SIM կամ nano-SIM քարտերով»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Բոլոր այն բաժանորդները, ովքեր ցանկանում են փոխել SIM քարտը կամ ձեռք բերել նորը պետք է ներկայանան անձնագրով Beeline գրասենյակ: Ծառայության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.beeline.am կայք:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան