Արոնյանն այսօր կխաղա առաջատարի հետ
Իսպանական Բիլբաոյում ընթացող «Մեծ սաղավարտի» 6-րդ խաղարկության եզրափակչի («Շախմատային վարպետներ») երկրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ: Տուրի մյուս պարտիայում Մայքլ Ադամսը պարտության մատնեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին և 4 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մամեդյարովն ու Արոնյանն իրենց ակտիվում ունեն 2-ական միավոր, իսկ Վաշիե-Լագրավը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ երկու շրջանով անցկացվող այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 3, ոչ-ոքիի համար` 1 միավոր:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք երրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Ադամսի հետ, իսկ Վաշիե-Լագրավի մրցակիցը Մամեդյարովն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները