Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ ակտուալ է դարձել սեռական փոքրամասնությունների թեման
Ադրբեջանի Ժողովրդավարական կուսակցության ղեկավար և նախագահի թեկնածու Սարդար Ջալալօղլուին հիշեցրել են իր հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանի նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների շարքերում շատ են սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները:
«Համացանցի հեռուստաալիքներից մեկի հետ հարցազրույցում Սարդար Ջալալօղլուն հայտարարել է, որ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ կան նաև նախարարների շարքում, իսկ Ադրբեջանում ամեն երրորդ տղամարդը համասեռամոլ է», - նշում է «1news.az» կայքը:
Հիշեցնենք, որ «kanal 13.tv» առցանց հեռուստաալիքի հետ հարցազրույցում Սարդար Ջալալօղլուն հայտարարել է, որ համասեռամոլությունը լայնորեն տարածված է ժամանակակից աշխարհում, բացառություն չէ նաև Ադրբեջանը, և դա համակարգվում է բնական ճանապարհով:
«Մեզ մոտ ասում են, որ արտասահմանյան կառավարություններում համասեռամոլներ կան: Իսկ ի՞նչ է, մեզ մոտ չկա՞ն: Ադրբեջանի նախարարների շարքում էլ կան համասեռամոլներ: Պարզապես այնտեղ նրանք այդ փաստը չեն թաքցնում, իսկ մեզ մոտ թաքցնում են», - հայտարարել է կուսակցության ղեկավարը և նշել, որ ինքն իր կուսակցությանը միացող մարդկանց չի հարցնում նրանց սեռական նախընտրությունների մասին:
Ջալալօղլուի խոսքերով` անկախության ձեռքբերումից հետո Ադրբեջանը հեղեղվել է սեռական փոքրամասնություններով հետաքրքրվող օտարերկրացիներով: «Սոցիալապես չզարգացած այնպիսի երկրում, ինչպիսին Ադրբեջանն էր, որտեղ մարդիկ աղքատ են, օտարերկրացիները հեշտությամբ դեպի իրենց շրջանակները գրավեցին երիտասարդ տղաների, ովքեր միջոցների կարիք ունեն: Ադրբեջանում և՛ տղամարդկանց, և՛ կանանց դեպքում մարմնավաճառության գլխավոր պատճառը սոցիալական գործոնն է», - հայտարարել է Ջալալօղլուն:
Թեմայի վերաբերյալ արտահայտվել է նաև մեկ այլ նախագահի թեկնածու, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ղեկավար Հաֆիզ Հաջիևը, ով հեռուստաբանավեճերի ընթացքում հայտարարել է, որ ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերիմլին սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչ է: «Նման անձը չի կարող մեր երկրի նախագահ ընտրվել, դա հակասում է մեր մտածողությանը, պատվի մասին մեր պատկերացումներին:
Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի այսպիսի մարդն ապրի այլ նախագահների հետ միևնույն հյուրանոցներում», - հայտարարել է Հաֆիզ Հաջիևը:
Ընդ որում`ադրբեջանցի լրագրողը հիշեցրել է, որ որոշ անձինք հենց Հաֆիզ Հաջիևին են մեղադրում համասեռամոլության մեջ, որին «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առանջնորդը պատասխանել է. «Թող գան ինձ մոտ, ես նրանց հակառակը կապացուցեմ: Պատրաստ եմ ապացուցել այն, ինչ անհրաժեշտ է: Մի՛ անհանգստացեք: Իսկ եթե ստուգեն Ալի Քերիմլիին, ապա կպարզվի, որ նրա երեխաներն ինձնից են», - ասել է Հաֆիզ Հաջիևը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա