Առաքելյանի գործով նիստը դարձյալ հետաձգվեց առանց բացատրությունների
Առանց բացատրության դատական նիստերի դահլիճից հեռացած Վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանը քիչ առաջ վերադարձավ նիստերի դահլիճ և հայտարարեց, որ նիստը հետաձգվում է մինչև հոկտեմբերի 11-ը` պաշտպանական ճառին պատրաստվելու համար պաշտպաններին տալով երկու օր ժամանակ: Դատավորի այս հայտարարությունից հետո դահլիճն սկսեց միաձայն վանկարկել` «Ե-վա, հան-ցա-գո՛րծ»:
Մինչ այդ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, իրարանցում էր առաջացել դատական նիստերի դահլիճում այն բանից հետո, երբ դատավորը հրաժարվել էր բավարարել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու մասին փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը: Տիգրան Առաքելյանը դրանից հետո հայտարարեց, որ ինքը պաշտոնապես հրաժարվում է համաներումից:
Նախորդող հրապարակում.
Ես պաշտոնապես հրաժարվում եմ ամնիստիայից. Իրարանցում Տիգրան Առաքելյանի դատավարության ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են