Ընտրություններն Ադրբեջանում. ԿԸՀ հրապարակած ցուցանիշները բազմաթիվ հարցեր են առաջացնում
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 10.00-ի, 12.00-ի և 15.00-ի դրությամբ հրապարակել է երկրի 125 ընտրատարածքներում ընտրողների մասնակցության ցուցանիշները:
ԿԸՀ-ի պաշտոնական կայքում հրապարակված ցուցանիշներն առաջին հայացքից աչքի են ընկնում հետաքրքիր նրբերանգներով:
Մի շարք ընտրատեղամասերում՝ 16/31, 16/32, 16/33, 16/35, 16/36, 16/37, 16/39, 16/43, 16/44, 17/33-37, 39, 17/41-43, 45 104/64, 123/62, 15/34, 15/38, 15/39, 15/41, 15/43, 16/33, 16/34, 16/42, 17/46, 10.00-ի դրությամբ քվեարկությանը որևէ ընտրող չի մասնակցել, ընդ որում՝ 16/33, 15/41, 15/43, 17/33-37, 39,41-43, 45 ընտրատեղամասերում 0-ական արդյունք է եղել նաև 12.00-ի դրությամբ:
Սրանից զատ, մի շարք ընտրատեղամասերում 10.00-ի և 12.00-ի դրությամբ արձանագրվել է ընտրողների միևնույն թիվը, օրինակ՝ 29/38, 29/39, 31/14, 53/59 ընտրատեղամասերում:
Համեմատելով 10.00-ի, 12.00 և 15.00-ի դրությամբ հրապարկված ընտրողների ակտիվության ցուցանիշը, տեսնում ենք, որ 2 կամ 3 ժամվա ընթացքում, մեծ թվով ընտրատեղամասերում գրեթե ռեկորդային մասնակցություն է ապահովվել: Օրինակ՝ 106/32 ընտրատեղամասում 10.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 280 ընտրող, իսկ 2 ժամ հետո հրապարակված տվյալներով, քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը հասել է 620-ի: 115/42 ընտրատեղամասում, 10.00-ի դրությամբ՝ 285, իսկ 12.00-ի դրությամբ՝ 630 ընտրող, 57/42-ում, 10.00-ի դրությամբ՝ 300 ընտրող, 12.00-ի դրությամբ՝ 750, 61/03-ում, 10.00-ի դրությամբ՝ 298 ընտրող, իսկ 12.00-ի դրությամբ՝ 702, 26/24-ում, 10.00-ի դրությամբ՝ 191 ընտրող, 12.00-ի դրությամբ՝ 632, 28/28-ում, 10.00-ի դրությամբ՝ 173 ընտրող, 12.00-ի դրությամբ՝ 785, 12/18-ում, 10.00-ի դրությամբ քվեարկել է 167 ընտրող, 12.00-ի դրությամբ՝ 527, 14/36-ում, 10.00-ի դրությամբ՝ 421 ընտրող, իսկ 12.00-ի դրությամբ՝ 842:
Մի շարք ընտրատեղամասերում չափազան մեծ ակտիվություն է գրանցվել. օրինակ՝ 110/19 ընտրատեղամասում 15.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 1262 քաղաքացի (ընդհանուր ընտրողների թիվը՝ 1450), իսկ 110/19-ում, 15.00-ի դրությամբ մասնակցել է 1060 ընտրող (ընդհանուր ընտրողների թիվը՝ 1494):
Կան ընտրատեղամասեր, որտեղ 12.00-ի դրությամբ ընտրությունների 100%-ոց արդյունք է արձանագրվել, ինչպես, օրինակ՝ 11/36 ընտրատեղամասում:
Նախորդիվ`
Ադրբեջանի նախագահական ընտրությունների տարօրինակ ընթացքը շարունակվում է
Ադրբեջանում ընտրությունների արդյունքները «կազմվել են» Excel-ի օգնությամբ (Լուսանկար)
Ադրբեջանում նախագահական ընտրությունները, մեղմ ասած,տարօրինակ ընթացք են արձանագրում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին