Եվրախորհրդարանն ընդունել է Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ռեժիմի պարզեցման նախագիծը
Եվրախորհրդարանն այսօր Բրյուսելում խորհրդարանական լիագումար նիստի ժամանակ ընդունելել է Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին նախագիծը: Այս մասին հայտնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Եվրախորհրդարանի ընդունած փաստաթղթի մեջ, մասնավորապես, ասվում է. «Վիզային ռեժիմի պարզեցումը նոր խթան կարող է հանդիսանալ երկկողմ համագործակցությանը, մասնավորապես, կբարձրացնի քաղաքացիների շարժունակությունը: Նոր կանոնները կարագացնեն վիզայի տրամադրումը (տրամադրման որոշումը կընդունվի 10 օրում, հատուկ դեպքերում` երկու օրում կամ ավելի շուտ), այն ավելի մատչելի կդարձնեն (դիմումը կարժենա 35 եվրո) և զերծ կպահեն բյուրոկրատական քաշքշուկներից (անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կրճատվել է քաղաքացիների որոշ դասերի համար` Եվրամիության երկրներում մոտ բարեկամներ ունեցողներ, պաշտոնական պատվիրակությունների անդամներ, ուսանողներ, ուսուցիչներ, գործարարներ, գիտնականներ):
Խորհրդարանականները նաև հիշեցրել են, որ հունվարի 10-ին Հայաստանի կառավարությունը որոշել է վերացնել վիզային ռեժիմը Շենգենյան գոտու երկրների համար:
Վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի համաձայնագրի ստորագրումը Եվրամիության «Արևելյան համագործակցության» երկրների ծրագրի շրաջնականերում է, որը նախատեսված է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Եվրամիության և մի շարք ետխորհրդային երկրների միջև (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա):