Տարածաշրջան 16:29 09/10/2013

Միջազգային ԶԼՄ-ներ. Ադրբեջանցիները ընտրության են գնում այլընտրանքի բացակայության, վախի և անտարբերության մթնոլորտում

 Այսօր Ադրբեջանում անցկացվում են նախագահական ընտրություններ, որտեղ գործող նախագահ Իլհամ Ալիևը հավանաբար հաղթանակ կտանի լուրջ մրցակիցների բացակայության պատճառով, գրում է բրիտանական «BBC» հեռարձակող ընկերությունը: Ռեպորտաժում նշվում է, որ Ալիևն ինքն իրեն չի անհանգստացրել նույնիսկ նախընտրական քարոզարշավ անցկացնելու համար:

«Նա ճնշում է տարակարծությունը և երրորդ անգամ առաջադրվել թույլատրող սահմանադրական բարեփոխումներ է ընդունել: Իրավապաշտպանները պնդում են, որ Ադրբեջանում ճնշումներն ընթացիկ ընտրությունների նախաշեմին աննախադեպ մասշտաբներ են ընդունել», - նշում է ռեպորտաժի հեղինակը: Ըստ «BBC»-ի`երկրում ընտրություններից առաջ վախի և անտարբերության մթնոլորտ է տիրել:

Գերմանական «Deutsche Welle» պարբերականն ընդգծում է, որ ըստ քննադատների` չնայած հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում չեն լինի ազատ և արդար նախագահական ընտրություններ, Արևմուտքից բարձրագոչ քննադատություն սպասել պետք չէ, քանի որ «Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները սահմանում է էներգետիկան»: Բեռլինի «Գիտություն և քաղաքականություն» հիմնադրամի փորձագետ Ուվե Հալբախը «Deutsche Welle»-ի հետ զրույցում ասել է, որ ընթացիկ ընտրություններն ուղեկցվում են «ԶԼՄ-ների հրապարակումների մեջ նախագահի գերակայությամբ, ընդդիմադիր ուժերի հանդեպ կիրառվող կոշտ ուժերով, հավաքվելու ազատության սահամափակումով»:

Ըստ «Ամերիկայի ձայնի»` Ադրբեջանի այս ընտրություններում անակնկալներ հազիվ թե կլինեն: «Վերջին 44 տարվա ընթացքում երկրի առաջնորդի ազգանունը Ալիև է: Սկզբում Հեյդար Ալիևն էր, ով 32 տարի ղեկավարել է Ադրբեջանը, այժմ նրա որդի Իլհամն է», - նշում է ռադիոկայանը:

Ռեպորտաժի համաձայն` իշխանության ղեկը զբաղեցնելու 10 տարվա ընթացքում Իլհամ Ալիևն աստիճանաբար մեծացրել է իր օգտին գրանցվող ձայների քանակը: «2003թ. նրա համար քվեարկել է ընտրողների 76 տոկոսը, իսկ 2008-ին` արդեն 87 տոկոսը: Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանի բոլոր մանդատները զբաղեցրել են նախագահի կողմնակիցները», - գրում է «Ամերիկայի ձայնը»:

Նախօրեին «The Guardian» պարբերականը հրապարակել է ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիի հոդվածը, որտեղ վերջինս հայտարարում է, որ «այն պահից ի վեր, երբ Իլհամ Ալիևն իր հորից` Հեյդար Ալիևից, ժառանգել է իշխանությունը, երկիրը մխրճված է կոռուպցիայի մեջ, իսկ իշխող վարչակարգն ավելի ավտորիտար և ճնշող է դարձել»:
«Ալիևը երբեք չի հաղթել ազատ և արդար ընտրություններում, և նա գիտի, որ չի կարող հաղթել նաև այս անգամ: Ադրբեջանում ընտրություններն ու հանրաքվեներն ուղեկցվում են մեծաքանակ խախտումներով և կեղծումներով: Երկրի բոլոր ընտրական հանձնաժողովներն իր վերահսկողության տակ վերցնելով` ալիևյան վարչակարգը սկսել է ավելի ինտենսիվորեն հետապնդել անկախ ԶԼՄ-ները, ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը`ստիպելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և ԵՄ-ին դատապարտել և անհանգստություն արտահայտել», - իր հոդվածում նշում է Հասանլին և Լեռնային Ղարաբաղն անվանում «վիճելի տարածք»:

«Քաղաքացիական համերաշխություն» միջազգային հարթակը (Civic Solidarity Platform) «Ադրբեջանի ընտրությունների մասին հինգ փաստ, որոնց մասին Ալիևը չի ցանկանում, որ դուք իմանաք» վերնագրով հոդված է հրապարակել: Հոդվածում նշվում է, որ այդ երկրում մարդու իրավունքների իրադրությունն ավելի վատ է, քան երբևէ: Ըստ հոդվածի`առաջին հերթին, ներկա պահին Ադրբեջանում 142 քաղբանտարկյալ կա: Երկրորդը, նախընտրական շրջանում Իլհամ Ալիևն ավելի շատ է արժանացել ԶԼՄ-ների ուշադրությանը, քան մյուս թեկնածուները: Երրորդը, ընդդիմությունն Իլհամ Ալիևի` երրորդ անգամ առաջադրվելն անօրինական է համարում: Չորրորդը, հոդվածի հեղինակը նշում է, որ Ադրբեջանում արդար ընտրություններ չեն եղել Ալիևների` իշխանության գլուխ գալուց ի վեր: Եվ վերջապես, նշվում է, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած մարդու իրավունքների ոլորտին վերաբերող և ոչ մի պարտավորություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}