Բողոքի դուրս եկած աղավնաձորցիների հետ այսօր հանդիպման կգնա նախարարը
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մթերողների հետ այսօր կլինի Վայոց Ձորի Աղավնաձոր համայնքում: Այս մասին հայտնեց Վայոց Ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, ավելացնելով, որ նրանք կհանդիպեն գյուղացիների հետ ու կքննարկեն խաղողի մթերման հետ կապված խնդիրները:
Հիշեցնենք, որ Աղավնաձոր գյուղի բնակիչները երեկ բողոքի էին դուրս եկել` սպառնալով փակել միջպետական նշանակության ճանապարհը: Նրանք դժգոհում են խաղողի մթերման ցածր գնից:
Գյուղացիները, ըստ փոխմարզպետի, այս պահին 1700 տոննա խաղող ունեն այգիներում, դժգոհ են 1 կգ-ը 180 դրամով մթերելուց:
Նախորդող հրապարակում`
Աղավնաձորի բողոքի ելած բնակիչները հանդարտվեցին. Մարզպետն ուղևորվել է Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան