Ալբերտ Մկրտչյանը` Երևանի պատվավոր քաղաքացի
Երևան քաղաքի ավագանին այսօր գումարած արտահերթ նիստում հավանություն է տվել «Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ըստ այդմ, Երևան քաղաքի 2795-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ազգային ճարտարապետության զարգացման գործում ունեցած բազմամյա վաստակի և անմնացորդ աշխատանքի համար «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ճարտարապետ Լևոն Իգիթյանին ավագանու նիստին ներկա 52 անդամներից 47-ի կողմ քվեարկությամբ շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում:
Երևան քաղաքի 2795-րդ տարեդարձի կապակցությամբ, հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա վաստակի և անմնացորդ աշխատանքի համար ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» շքանշանակիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, բեմադրիչ, կինեռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը և ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, բեմադրիչ, ռեժիսոր Հրաչիկ Աշուղյանը՝ ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա վաստակի և անմնացորդ աշխատանքի համար, նույնպես ավագանու միաձայն կողմ քվեարկությամբ արժանացել են «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչման:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան