Օբամա. ԱՄՆ-ն կշարունակի վերադարձնել իր պարտքերը
Միացյալ Նահանգները միշտ վերադարձրել են իրենց պարտքերը և կշարունակեն անել դա ապագայում: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Ես ցանկանում եմ ասել ողջ աշխարհին. ԱՄՆ-ն միշտ վերադարձնում է իր պարտքերը և կշարունակի այդպես անել»,- նշել է Բ. Օբաման:
Նշենք, որ երկրի բյուջեն հաստատելու հարցում հանրապետականների և դեմոկրատների միջև հակասության պատճառով ԱՄՆ Կոնգրեսում դեռ չի ընդունվել ֆինանսական տարվա բյուջեն, որը սկսվում է հոկտեմբերի 1-ից: Ինչպես նաև չի բարձրացվել պետական պարտքի շեմը, որը սահմանված է 16,7 տրլն ԱՄՆ դոլար:
Եթե պետական պարտքի շեմը չբարձրացվի, ապա տեսականորեն ԱՄՆ-ին սպառնում է դեֆոլտ, ինչի մասին նախագահ Օբամային զգուշացրել են երկրի խոշոր ֆինանսիստներն ու բանկիրները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում