Տ. Քոչարյան. Ադրբեջանն այսօր դարձել է տարածաշրջանի ամենաանհետաքրքիր երկիրը (տեսանյութ)
Ադրբեջանի ընտրությունները թեև չեն ավարտվել, բայց արդյունքը բոլորին հայտնի է. վերընտրվելու է Իլհամ Ալիևը բավականին բարձր տոկոսներով. «Խոշոր խաղացողները պայմանավորել են այդ թեկնածուի հետ կապված»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը:
Ըստ նրա, Ի. Ալիևը բոլորին բավարարում է, որովհետև Ադրբեջանն այսօր դարձել է տարածաշրջանի ամենաանհետաքրքիր երկիրը՝ վաճառում է նավթ, իրականացնում խոշոր ծրագրեր, թալանում, հարստանում, առանձնապես չի խառնվում ընդհանուր քաղաքականությանը:
«Իլհամ Ալիևը ձեռք է տալիս նաև Հայաստանին. ինչքան շատ թալանի, այնքան շատ կվախենա, որ կարող է մի օրում կորցնել, ինչը տեղի կունենա պատերազմ հայտարարելուց հետո: Հարստացող Ալիևը նաև ինչ-որ չափով ձեռնտու է Հայաստանին»,- ասաց Տ. Քոչարյանը:
Ինչ վերաբերում է առաջիկայում Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, փարձագետի կարծիքով, եթե հաղթի այն երկու թեկնածուներից մեկը, որոնք ՌԴ-ին ավելի լավ են վերաբերվում, մեծ է հնարավորությունը, որ կբացվի աբխազական երկաթգիծը, ինչը Հայաստանի համար կենսական խնդիր է լուծում:
Մանրամասները՝ տեսանյութում: