Վենսենտ. «Հինգ բան, որ Ալիևը չի ցանկանա, որ որևէ մեկն իմանա Ադրբեջանում տեղի ունեցող նախագահական ընտրությունների մասին»
«Index on Censorship»-ը տպագրել է ամերիկացի դիվանագետ Ռեբեկա Վենսենտի` «Հինգ բան, որ Ալիևը չի ցանկանա, որ որևէ մեկն իմանա Ադրբեջանում տեղի ունեցող ընտրությունների մասին»:
1. Ադրբեջանում 142 մարդ ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով: Ըստ «Human Rights Club»-ի` ներկա պահին Ադրբեջանի բանտերում գտնվում են 142 մարդ, որոնք ձերբակալավել են քաղաքական դրդապատճառներով` լրագրողներ, բլոգերներ, իրավապաշտպաններ և շարքային քաղաքացիներ:
2. Ալիևի մասին ԶԼՄ-ներն ավելի շատ լուսաբանեցին, քանի որևէ թեկնածուի: Ադրբեջանում պետական վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները հազվադեպ ցուցադրեցին ընդդիմության ներկայացուցիչներին:
3. Ընդդիմությունը մարտահրավեր է նետում Ալիևի` երրորդ ժամկետով վերընտրվելուն: Ընդդիմությունը պնդում է, որ Ալիևը սահմանադրական իրավունք չունի երրորդ ժամկետով վերընտրվելու:
4. Ինչ Ալիևը իշխանության է եկել, Ադրբեջանում ազատ և արդար ընտրություններ տեղի չեն ունեցել: 2003-ից ի վեր, Ադրբեջանում տեղի են ունեցել երկու նախագահական և երկու խորհրդարանական ընտրությունները, և բոլորն են հեռու են ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու միջազգային չափանիշներից, հատկապես նախընտրական շրջանում ազատ արտահայտվելու իրավունքի հարցում սահմանափակումների պատճառով:
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) այս տարի նույն խնդիրն է նկատել Ադրբեջանում նախընտրական շրջանում` նշելով, որ քարոզարաշավն ընթանում է քաղաքական գործիչների ընտանիքի անդամների հանդեպ ահաբեկումներով:
5. Ադրբեջանը չի կատարել մարդու իրավունքների հարցում իր պարտականությունները բոլոր միջազգային կառույցներում` Եվրոպայի Խորհուրդ, ԵԱՀԿ, ՄԱԿ:
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անպատիժ գործել` համոզված լինելով, որ իրենց անկարողությունը մարդու իրավունքների պարտավորությունների հարցում լուրջ հետևանքների չի հանգեցնի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա