Apple-ը կկրճատի բյուջետային iPhone 5C-ի արտադրությունը
Apple ընկերությունը մտադիր է երկու անգամ կրճատել բյուջետային iPhone 5C-ի արտադրությունը: Ծրագրված 300 հազարի փոխարեն կարտադրվի 150 հազարը: Այս մասին, հղում անելով չինական լրատվամիջոցներին, գրում է «Ուտրո.ռու»-ն:
Նման որոշման պատճառ է հանդիսացել այս մոդելի նկատմամբ սպառողների փոքր հետաքրքրությունը, ինչի ապացույցը կարելի է գտնել հենց պաշտոնական օնլայն-խանութում` մոդելը պատվիրելու դեպքում այն կառաքեն անմիջապես հենց հաջորդ օրը: Իսկ ահա 5S մոդելը ստիպված կլինեք սպասել մի քանի շաբաթ:
Աղբյուրը հիշեցնում է, որ երկու մոդելներն էլ հանրությանը ներկայացվել են սեպտեմբերին: